Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը ուզում է տապալե՞լ ապրիլի 24-ի միջոցառումները

Մարտ 31,2015 21:40

Բլոգեր Տիգրան Քոչարյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունը նմանեցնում է աղանդավորական շարժման գործունեությանը ու չի հասկանում՝ ինչու են վերջին շրջանում նրանց հետեւորդները կամ ծեծվում կամ բռնության ենթարկվում:

«Ինչո՞ւ են նրանց հետ կատարվում նման դեպքեր, կամ բախտ չունեն, կամ չգիտեմ: Այնպիսի տպավորություն է, որ նրանք սղոցում են այն ծառի ճյուղը, որի վրա նստած են, ժողովուրդը ասում է, մի արեք, վատ կվերջանա, իրենք ասում են՝ տեսեք, ժողովուրդը խուճապի մեջ է: Արձագանքներից տեսնում ենք, որ նույնիսկ Շանթի՝ իշխանափոխության ժամկետները վերանայելու կոչից  հետո հիմա էլ նրա  վրա են պիտակ դնում, որ ծախված է իշխանություններին: Ասում են՝ իշխանությունների կողմից ուղղորդված դիմում է:  Ցավոք սրտի, դա նմանվում է աղանդաբարո գործունեության: Զարմանալի է՝ քաղաքական կազմակերպությունը ոնց է հայտարարում, որ ապրիլի 24-ին, ժամը 18:00-ին երկրում հեղափոխություն են անում: Սա նմանվում է բարոն Մյունհաուզենի ցուցակին՝ ժամը տասին պոդվիգ:  Սա անհասկանալի է: Միգուցե, ցանկություն կա տապալե՞լ ապրիլի 24-ի միջոցառումները եւ որոշ երկրների ղեկավարներին հետ պահել մեր երկիր այցելությունից: Չնայած, չեմ ցանկանում այդպես մտածել»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում «Հիմնադիր խորհրդարանը»՝ ապրիլի 24-ին իշխանափոխություն նախաձեռնելով. «Եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կարծում են, որ ապրիլի 24-ին իրենց կոչերին միանալու է բազմահազարանոց բազմություն, ապա իրենց հաշվարկներում սխալվել են»:

Անդրադառնալով Գյումրիում նախօրեին «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դանակահարությանը՝ ասաց ոստիկանների ու սադրիչների քանակը գերազանցում էր Հիմնադիր խորհրդարանի անդամների ու աջակիցների քանակը. «Նրանց պահվածքը բավականին հետաքրքիր է այս դեպքերի վերաբերյալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ոլադիմիր Գասպարյանը կրեատիվ բաներ սիրում ա, պետք է խորհուրդ տալ այդ օրը դուբինկեքը անմոռուկի գույներով ներկեն, որ էս հավայի Չեգեվառաներին մի հատ անմոռանալի դնգստոց տան

    • Աբո says:

      Հրանտ՝ նրանք դրան էլ սպասում են, ավելի ճիշտ հենց դրա համար էլ անելու են այդ հավաքը: Հիշիր՝ մինչև Բերձորի դեպքը քանի մարդ էր նրանց մասին իմանում:
      Գալուստին էլ կխնդրեի՝ գալ Հայաստան և Հայաստանում իր հնարավորության սահմաններում, կյանքը բարելավել: Թե չէ հեռվից այն էլ ինտերնետով չի ստացվի:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Աբո,պատկերացրու որ այն պատճառները, որի համար լքել եմ Սովետական Հայաստանը այօր ավելի «սովետական» են դարձել, օրինակ Պապիկյանի նման «դնգստողները», քո նման իրեն «համակրողները»…տես Պապիկյանը Վլադիմիր Գասպարյնին ա դիմում որ Կրիմինալին պատրաստ, դանակները ձեռքին Ապրիլի 24՛ին,թուրք ենիչերիների նման «սեֆիլյանների վզները կտրեն»…Չե ախպեր, դու ու Պապիկյանը որ արդար ընտրություններ կազմակերպեք, այ էդ օրը կգամ թեկնածությունս տալու…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Տիգրան, այն որ «հայրենի» իշխանությունները 25 տարում «բարեհաջող » ձեվով տապալել են 88 թվին սկսված Ժողովրդական շարժումը , Ձեզ զարմանալիորեն չի հետաքրքրում, բայց «միջոցառումները» որ աշխարհի բոլոր կողերից գալու են մեզ հետ «լաց» լինեն…թե գուցե նկատի ունեք «պահանջատիրությունը»…ցուցակն ունեք թե ումից ինչ ենք պահանջելու…Արցախյան հերոսամարտը աշխարին «ՑՈՒՑԱԴՐԵՑ» թե ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ոնց է լինում…100 տարի անցավ մենք նույն տաշտակի առաջ ենք նստած…հարկավոր է քաղաքակիրթ երկիր կառուցել, խելացի, իմաստուն, քաղաքակիրթ մարդկանց միջոցով, ոչ թե շմայսների, լֆիկների հովանավոր կիսագրագետ քաջ նազարների հետ:Հիմնադիր խորհրդարանում բացի «խռովարար» համարվող Սեֆիլյանի կա Չուքասզյան, Հրաչիկ Միրզոյան… Սերժանտ Սարգսյանից պակաս «կարդացած» տղաներ չեն…

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կարծիք հայտնելուց առաջ դիմացինի ասածը ուշադիր պիտի կարդալ/լսել: «Հիմնադիր խորհրդարանը» բազմաթի՛վ անգամներ պատասխանել է նման հարցերին:

    Հիմա պիտի նստենք ու կարդա՞նք, թե հայաստանյան «բլոգերները» յուրաքանչյուրը ինչ է ասում այս թեմայի մասին: Կոնկրետ ա՛յս «բլոգերի» ասածի արժեքը (added value) ո՞րն էր: Շատ նմանվեց (այս ու այնտեղ հրավիրվող) այդ «քաղ.տեխնոլոգին», որն անընդհատ պրոռուսական պրոպագանդա է անում:

  4. Արմեն says:

    https://www.youtube.com/watch?v=7VKwibbW2m8
    8։17-ից․․․
    Մեր հանրապետականների խորհրդանիշը ՓԻՂԸ չէ, այլ ՓՈՂԸ։ Մեր հանրապետականը հրաշալի ՓՈՂային նվագախումբ է, ՓՂային, ՓՈՂԱՓՂԱՅԻՆ․․․

  5. vard says:

    տիգրան փոխանակ ցեխ շպրտեք մարրդու երեսին որը Մոնթեի հետ եկավ քո փոխարեն կռվելու ուհաղթելո թուրքին որը արեց շատ մեծ սխրագործությամբ այսօր էլ հերոսները չդիմանալովոր ազգի տառապանքին որը սոված ու տկլոր քարշ է տալիս կյանքը երբ նրա զավակը անկողին է մտնում սոված նա վեր կացավ որ կռիվ տա ներքին թշնամու դեմ որը կիսատ մնաց իր ընկերների կողմից խորհուրդ կտայի գնահատել այդ մաքրամաքուր հային որը այդ անբարոյական հասարակարգում մնաց մաքուր չգողացավ չթալանեց մնաց իր ժողովրդի կողքին ազատելու նրան իր ստրուկի կարգավիճակից ոչթե ցեխոտիր այլ կանգնի նրա կողքին ու պայքարի քո զավակի քո թոռների ապագայի համար եղիր ազնիվ

  6. Արմեն says:

    https://blognews.am/arm/news/252240/

    Անչափ լավ է բնորոշել ու շատ սեղմ

Պատասխանել Արմեն

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031