ՌԱՀՀԿ-ն նշեց 20-ամյակը

ՌԱՀՀԿ-ն նշեց 20-ամյակը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մարտի 31-ին տոնում էր իր քսանամյակը: Կենտրոնին եկել էին շնորհավորելու մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, դեսպաններ եւ համախոհներ:

ՌԱՀՀԿ-ի տնօրեն Մանվել Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ՌԱՀԿԿ-ն համարում է լավ մտածված նախագիծ. «Հայաստանի պայմաններում, եթե որեւէ մի հիմնարկ կարողացել է աշխատել, զարգանալ, ճանաչվել ինքնին մեծ ձեռքբերում է: Լավ մտածված նախագիծ էր, կադրեր կային, ՌԱՀՀԿ-ն դարձել էր կադրերի ֆաբրիկա: Մեծ ձեռքբերում է, իսկապես, դժվարագույն պայմաններում փորձել ստեղծագործել, քաղաքականությունից հեռու մնալ եւ ճանաչվել»:

Անդրադառնալով քսան տարիների ընթացքում կենտրոնի ունեցած դժվարություններին՝ պարոն Սարգսյանն նշեց, որ ներքին քաղաքական գործընթացների արդյունքում ինչ-ինչ խնդիրներ առաջանում էին, բայց կենտրոնը կարճ ժամանակ անց կարողանում էր հաղթահարել դրանք. «Կարեւորն այն է, որ կենտրոնն ինքը կարողացավ այդ քաղաքականությունից հեռու մնալ, իր միտքը համոզիչ ներկայացնել եւ այսօր տեսնում ենք դրա արդյունքը»:

Նա հավելեց, որ կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի եւ այդ պատճառով կրճատել է իր կազմը. «Եղել է ժամանակ, որ կենտրոնում աշխատում էին 10-12 փորձագետ, բայց հիմա ես եմ եւ սպասում եմ հնարավորություն, որ նորից փորձագետները վերադառնան: Պարբերաբար մեզ մոտ նման բաներ եղել են»:

Մանվել Սարգսյանի խոսքերով՝ ՌԱՀԿԿ-ն իր գործունեությունը որպես դասական քաղաքագիտական մտքի կենտրոն պետք է շարունակի. «Ժամանակակից տեխնոլոգիաները, իհարկե՛, փոխում են մեր աշխատաոճը, կապի էլեկտրոնային ձեւերը մեզ հնարավորություն են տալիս, որ ամբողջ աշխարհի հետ աշխատենք: Իզուր չէ 1994 թվականի մեր բառակապակցությունը՝ «հայացք Երեւանից». Մենք մինչեւ այսօր պահպանել ենք՝ մենք ամբողջ աշխարհին եւ մեր երկրին կնայենք «հայացք Երեւանից» աչքերով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք