Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից մահացել են բժշկուհու ու նախկին ոստիկանի որդիները

Մարտ 31,2015 22:12

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում: Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ բախվել են Vaz-«2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց:

Aravot.am-ին  տեղեկություններ հասան այն մասին, որ մահացողները 20-25 տարեկան երիտասարդներ են, երկուսն էլ բնակվում են Ախուրյան գյուղում, մեկը Կուլակավան թաղամասում: Երիտասարդներից մեկը նախկին ոստիկաններից մեկի որդին է, մյուսը՝ Բեռլին պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկի որդին է:

Մեզ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացողները 1987 թվականին ծնված Արայիկ Կարապետյանն է, որը եղել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ղեկին և  Պարույր Աթոյանը՝  1993 թվականին ծնված, նա բժշկուհու որդին է:

Նրանք դուրս են եկել Ախուրյանից դեպի հանդիպակաց փողոց, դիմացից խփելով  Կառնուտի կողմից դեպի Ախուրյան եկող մեքենային, որի մեջ եղել են ամուսիններ: Երիտասարդները տեղում մահացել են: Իսկ մյուս վթարի ենթարկված ամուսիններին՝ Հրանտ Մինասյանին ու Սուսաննա Պողոսյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, Հրանտ Մինասյանը ստացել է կրծքավանդակի բութ վնասվածք, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք՝ ձախից. կնոջ ՝ Սուսաննա Պողոսյանին մոտ առկա է աջ կոնքազդրային հոդի կենտրոնական հոդախախտ՝ քացախափոսի կոտրվածքով, աջ երիկամի սալջարդ, արյունամիզություն, ձախ բազկի և նախաբազկի զույգ ոսկրերի տիպիկ տեղի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ: Նրանք Բասեն գյուղից են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031