Րաֆֆի Հովհաննիսյան. «ՌԱՀՀԿ-ն պետք է շարունակի իր աշխատանքը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «ՌԱՀՀԿ-ն պետք է շարունակի իր աշխատանքը»

«Պայքարի, պետության կայացման տարիներ էին»,- մարտի 31-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Ռազմավարական եւ ազգային հայկական հետազոտությունների կենտրոնի 20 տարվա գործունեությանը, ասաց կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ երբ Հայաստանը անկախություն հռչակեց, չկար մի անկախ համակարգ, որը բազմակողմանի կքննարկեր, կվերլուծեր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրը եւ հանրությանը լուծումներ կառաջարկեր: ՌԱՀԿԿ-ն առաջինն է:

RAHK

«Մենք ունեցել ենք թե՛ ֆինանսական, թե՛ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին համապատասխան ելեւէջներ, բայց ապագան դիտարկելով՝ կարծում եմ՝ պետք է շարունակենք մեր աշխատանքը, խորացնենք տնտեսական բլոկը, շարունակենք դիտարկել Արցախի հիմնախնդիրը, Թուրքիա-Հայաստան, Ռուսաստան-Հայաստան, Արեւմուտք-Հայաստան, Չինաստան-Հայաստան, Իրան-Հայաստան հանգույցը եւ պետք է շարունակենք միշտ երիտասարդներին ներառել: Ուրախալի է, որ մեր նախկին աշխատակիցները հիմնադրել են իրենց սեփական կենտրոնները»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ կենտրոնը միշտ էլ ունեցել է ֆինանսական խնդիրներ, քանի որ չունի ո՛չ պետական, ո՛չ դրամաշնորհային ներդրում, այսինքն՝ լրիվ անկախ է. «Փոքր նվիրատվություններ են լինում թե՛ Հայաստանից եւ թե՛ սփյուռքից, հենց այդպես էլ մենք դիմանում ենք: Մեր ընտանիքին կից կան այլ նախաձեռնություններ, այդ պատճառով՝ միջոցների խնդիր միշտ լինում է»:

ՌԱՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի տասնամյակի լավագույն գործընկերոջը՝ Գեւորգ Լալայանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք