Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետի եղբոր ավտոմեքենայի վրա թողել են սրբապատկեր, ծաղիկներ և կանացի պայուսակ. shamshyan com

Ապրիլ 01,2015 10:25

Այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930