Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահը դատապարտում է ադրբեջանցի մարզիկի պահվածքը

Ապրիլ 01,2015 14:22

Երբ, Մոսկվայում անցկացված Սամբոյի աշխարհի գավաթ՝ «Խառլամպիևի հուշամրցաշարում» չեմպիոն հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ նույն քաշային կարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկը անհարգալից պահվածք դրսևորեց, չնայած միջոցառմանը ներկա ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովի բանավոր ներողությանը՝ ուղղված Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց Սիրողական սամբոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե:

Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված, Ռուսաստանի և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի խոսքը բողոքի պատասխանն է, որին, ըստ երևույթին, կհաջորդեն նաև գործնական քայլեր:

«Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի անդամ և ներկայացնում էր իր երկիրը Աշխարհի Գավաթի պաշտոնական խաղարկությանը: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի Գավաթի մրցանակակրի կոչմանը:

Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից և զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը:

Խոսքն ամբողջությամբ հետևյալ հղումով՝ https://eurosambo.com/press/news/2015/808/

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930