Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստոմատոլոգը Ժիրայր Սեֆիլյանի համակիրն էր, չգիտես ինչը փոխվեց»

Ապրիլ 01,2015 15:36

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական ակտիվիստ Արմեն Ներսիսյանն անդրադառնալով Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանի՝ ինքնակամ, մեղայականով ոստիկանություն ներկայանալու փաստին, ասաց. «Ես համոզված եմ, որ պայմանավորվածություն կա ոստիկանության և այդ տղաների միջև:

Այլապես աբսուրդ է՝ հայրը հայտարարում է, որ իր որդին անտեղյակ է ամեն ինչից ու որդին ներկայանում է ոստիկանություն՝ մեղայականով: Ոստիկանությունը հիմա խնդիր ունի  մաքրվելու, դրա համար անգամ ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալ Աշոտ Վարդանյանին պաշտոնանկ արեցին: Իհարկե, ոստիկանությունը շատ լավ տեղյակ էր, որ պիտի խանգարեին հանրահավաքը, ուղղակի չէին նախատեսում, որ դրանցից մեկը պիտի մարդ դանակահարեր: Ես մի բան կարող եմ փաստել, որ Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ ստոմատոլոգ Գևորգ Խաչատրյանը, անցած տարիներին միշտ եկել ու մասնակցել է «Նախախորհրդարան»-ի հանդիպումներին, պիտի որ հիշեք նրան, անգամ «Արաքս» հյուրանոցի քննարկմանն էր ներկա: Նա կողմ էր նոր որակի պետություն ունենալու գաղափարին, թե հետո ինչ եղավ, չեմ կարող ասել: Միգուցե Սեֆիլյանենց մեթոդաբանությունը իրեն դուր չի եկել, ամեն դեպքում դա իր իրավունքն է, իսկ փաստը մնում է այն, որ ոստիկանությունը բացարձակ անգործություն ցուցաբերեց, դանակահարությունը տեղի ունեցավ ամենաթողության մթնոլորտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Դանակահարությունը տեղի ունեցավ ամենաթողության մթնոլորտում,բայց չի մնա այն ամենաթողության ազատամարտիկի կողմից, երբ արդեն հարյուրավոր ազատամարտիկներ երդվել են պատժել մեավորին:Այժմ մենք հարգելով այս տղայի մոր արցունքները հավատում ենք, որ հայ կինը չի ստում,որ դա իր որդին չէ, եթե ապացուցվի որ դա նրա որին է ապա նա, կունենա հնարվորոթյուն նայել իր որդու աչքեի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930