Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Անվանել դա դավաճանություն, ես չեմ համարձակվի»

Ապրիլ 01,2015 16:27

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն անցյալ տարի եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից 5242 մարդ, իսկ Ադրբեջանից՝ ավելի քիչ 2617:

Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է սա պայմանավորված: Նա պատասխանեց. «Դա բացատրում եմ մեր ներքին առկա խնդիրներով, պրոբլեմներով, սոցիալ-տնտեսական իրավիճակով: Այդ հարցերը բազմիցս բարձրաձայնվել են»:

Մեր հարցին՝ դա դավաճանություն չի՞, երբ զուտ իրենց կեցության հարցերը լուծելու համար հայերը փնովում են երկիրը եւ ներկայացնում են, որ քաղաքական հետապնդումների են արժանանում այս երկրում՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես դավաճանություն չէի ասի, որովհետեւ ամեն մի մարդ կոնկրետ ունի իր պատճառները այդպես վարվելու: Արտագաղթի մասին մենք շատ ենք խոսել, դրա պատճառների եւ այն կանխելու մասին: Բայց անվանել դա դավաճանություն ես չեմ համարձակվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Զորիկ says:

    Պ. Վարդանյան,դուք դա չէք ասում զուտ նրա համար, որովհետեւ դուք ինքներդ եք նպաստում այդ քայլին գնալու:

    • Թրավիս says:

      չէ, ինք սպասում է որ դարձեալ դառնա նախարար… հետեւաբար, բնաւ ատենը չի որ անկեղծ, սրտբաց եւ ճշմարտախոս լինի… եթէ երբեւիցե եղել է էտպես…

  2. Գարեգին says:

    «չեմ համարձակվի» էտպես ասել, հա՞… քաջություն չունի, չի համարձակվում այդ խօ՛սքն իսկ ասել… եղել է ժամանակ, երեւի, երբ դաշնակները ոչ միայն համարձակվում էին ասել, այլ մանաւանդ համարձակվում էին՝անել… հիմա չի մնացել համարձակություն ոչ գործելու, ոչ իսկ խոսելու… բա ուրեմն ի՞նչ է մնացել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930