Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք Խորեն Աբրահամյանի հիշատակին

Ապրիլ 01,2015 16:50

Մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարազատներն ու ընկերները, թատերական գործիչներ, ուսանողներ, դպրոցականներ, Աբրահամյանի արվեստի սիրահարներ: Պանթեոն է այցելել և Երևանի քաղաքապետի անունից դերասանի շիրիմին ծաղկեպսակ դրել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ամեն տարի ապրիլի 1-ին վարպետի շիրիմին այցի են գալիս նաև Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտները, ուր, ի դեպ, տասնհինգ տարի առաջ այս օրերին իր հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Խորեն Աբրահամյանը: Դպրոցականները ներկայացրել են կինոյի և թատրոնի մեծ վարպետի կյանքի առավել ուշագրավ դրվագներ,  նրա խոսքերն ու պատգամները:

Վարպետի մասին իրենց հուշերն են պատմել թատերարվեստի գործիչները, ովքեր ժամանակին ճանաչել և շփվել են նրա հետ:

«Այն ամենի համար, ինչ մի ամբողջ սերունդ ստացել է նրա բեմական կերպարներից ու առերես շփումից, պետք է ամենքս շնորհակալ լինենք: Խորեն Աբրահամյանը հայ թատրոնի, միաժամանակ միջազգային մասշտաբի թատերարվեստի գործիչ էր ու բացարձակ արժեք»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930