Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ միասնական արժույթի քննարկումներ դեռ չկան

Ապրիլ 01,2015 17:37

2015 թվականի մարտը լի էր Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից միասնական դրամական արժույթի անցնելու մասին խոսակցություններով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան իր 11 օրյա անհետացումը առաջարկեց ռուսական կենտրոնական բանկին մշակել միասնական արտարժույթի անցնելու հնարավոր ուղիները: Մարտի 20-ին արդեն Աստանայում Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպման ժամանակ Պուտինը կոչ արեց այս երկու երկրներին՝ անցնել միասնական դրամական միավորի: Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ուշագրավ է, որ Հայաստանը չի հիշատակվում:

ԵՏՄ միասնական արժույթի անցման մասին քննարկումներին Հայաստանի մասնակցության ձևաչափը պարզելու նպատակով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հարցում էր ուղարկել ՀՀ կենտրոնական բանկին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք հայկական կենտրոնական բանկը մասնակցում է ԵՏՄ միասնական արժույթի մասին քննարկումներին, թե ոչ: Ի պատասխան մեր դիմումի՝ ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ «2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից կամ կենտրոնական բանկից ԵՏՄ միասնական արժույթի անցնելու վերաբերյալ որևէ քննարկման առաջարկ չի ստացել»:

ԵՏՄ միասնական արժույթի անցման վերաբերյալ քննարկումներին ՀՀ կենտրոնական բանկին չհրավիրելն ու միայն Բելառուսին ու Ղազախստանին միասնական արժույթի մասին քննարկումներին մասնակցելու հրավերը բավականին տարօրինակ է, և վկայում է այն մասին, որ կամ Հայաստանին այս միությունում որպես «սվոյ» դեռևս չեն ընկալում, կամ էլ պարզապես մեր երկրի կարծիքը բանի տեղ չի դրվում միության մյուս անդամ երկրների և մասնավորապես ՌԴ-ի կողմից՝ «կորոշեն, տեղյակ կպահեն» սկզբունքով:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Լուսանկարը՝ www.armtimes.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930