Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագետները` ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ներդրման մասին (Տեսանյութ). «Փաստինֆո»

Ապրիլ 01,2015 18:14

Մինչեւ 2016թ-ը Հայաստանում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ խնդիրներ է լուծելու նոր ծառայությունը եւ որքանով այն կընդունվի արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայիս պատկերացումներն ու նեցող հայաստանյան հասարակության ու նաեւ համակարգի մասնագետների կողմից: Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանում գտնվող միջազգային իրավախորհրդատուներ Մարտի Սեդոնի եւ Քրիս Ֆրոսթի հետ:

– Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ոչ ՀՀ Կառավարության, ոչ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:

Մարտի Սեդոն -Մենք շատ տպավորված ենք, տեսնելով նախարարության հանձնառու վերաբերմունքը պրոբացիոն ծառայության ստեղծման նկատմամբ: Այն դյուրին չէ, քանի որ արդարադատության համակարգի շատ այլ բաղադրիչները պետք է սրան օժանդակեն: Այսինքն` նպատակն է ունենալ նախ փորձնական` ցուցադրական ծրագիր, իսկ նախարարությունը պատրաստակամ է դա անել սկսած այս տարվա մայիսից: Նախապատրաստական մյուս աշխատանքն էլ է շարունակվելու, բայց պլանավորվել է, որ օրենսդրությունը կընդունվի մինչեւ տարեվերջ, եւ պաշտոնական մասը մյուս տարվա սկզբից տեղի կունենա:

Քրիս Ֆրոսթ -Կարծում եմ, Դուք առաջին քայլերի մասին ասացիք, քանի որ բոլոր պետություններն էլ  երկարատեւ գործընթաց են ունեցել սկզբից մինչեւ ծառայության լիարժեք գործարկումը: Ընդ որում, այդ ժամանակ էլ տեղի են ունենում փոփոխություններ, որոնցով կարելի է բարելավել համակարգը:

– Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:

Մարտի Սեդոն -Կարծում եմ, երբ ավելի մեծ վստահություն լինի պրոբացիոն ծառայության նկատմամբ, եւ իրենք կարողանան մինչեւ դատավարությունը անձին վերադարձնել համայնք, եւ լինի այդպիսի վստահություն, դատարաններն այդպիսի որոշումներ կկայացնեն: Եվ կգա այդ ժամանակը, որ դատավորները կկայացնեն նման որոշումներն իմանալով, որ դա լավագույն լուծումն է:

Քրիս Ֆրոսթ – Հուսով ենք, որ արդարադատության ողջ համակարգը այս երկրում կհասկանա, որ անհրաժեշտ է ունենալ իրավախախտների հետ աշխատանքի ռացիոնալ քաղաքականություն: Երբ իրավախախտը բռնվեց, բերվեց դատարան եւ դատապարտվեց, լուրջ խնդիրներ են ծագում դատավորների համար: Նրանք պետք է հանցագործության համար անձին պատժելը համադրեն այնպիսի աշխատանքների հետ, որոնց արդյունքում նա ապագայում ավելի լավ մարդ կդառնա, կուղղվի, եւ ավելի լավ կկարողանա լուծել իր խնդիրները: Պատկերացրեք, որ սա արդարադատության համակարգում աշխատող բոլոր անձանց շահերից է բխում` ոստիկանների, դատախազների, դատավորների եւ մյուսների: Կարծում եմ, բոլորը կօգտվեն, եթե լինեն ավելի լավ այլընտրանքային լուծումներ, հատկապես` միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելու փոխարեն լինեն այլընտրանքներ: Պրոբացիոն ծառայությունը եւ շուտով ստեղծվելիք փորձնական ծառայությունը դատարանների կտա տարբերակ, որն այսօր դատարանները չունեն, որի շնորհիվ իրենք կկարողանան ՄԻԵԴ-ի պահանջները բավարարել:

Մարտի Սեդոն – Խնդիրը կապված է նաեւ հասարակության լայն շերտերի հետ, որովհետեւ այդ երկրներում հանրությունը լիովին սատարում է պրոբացիոն ծառայությանը: Նշենք Նիդերլանդների օրինակը: Այնտեղ մի շարք բանտեր են փակվում, որովհետեւ դատավորներն իրավախախտներին բանտ չեն ուղարկում, նախընտրում են այլընտրանքային պատժատեսակներ կիրառել` համայնքում թողնելով անձին: Եվ ապացուցվել է, որ ի վերջո, դատավորները կհավատան, որ դա ոչ միայն արդարադատության համակարգի համար է լավ, որ կան այլընտրանքային պատժատեսակներ, այլեւ լավ է հանրության լայն շրջանակների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930