Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր եւ ոչ պարտադիր առարկաներ

Ապրիլ 02,2015 10:10

Լրատվամիջոցներում ու համացանցում կրքոտ բանավեճ է ծավալվել դպրոցներում «պար» առարկայի դասավանդման վերաբերյալ: Ինչպես միշտ Հայաստանում, դա ուղեկցվում է անձնական ամբիցիաների պայքարով՝ թե ով է մեզանում պարի ամենակարեւոր եւ ամենաանզուգական մասնագետը: Գավառական մտածողության շրջանակներում ամեն ինչն է այդպես՝ քաղաքականությունից սկսած, մինչեւ աղբահանություն. փաստարկները շատ արագ վերջանում են, եւ բանավեճը շարունակվում է՝ «արա, բա դու ով ես» մակարդակով: Օրինակ՝ նրանք, ովքեր իմ հոդվածներում արտահայտած մտքերի հետ համաձայն չեն, երբեմն գրում են՝ «ինչ իրավունք ունես դու գրելու, եթե Դդմաշենում երգի ուսուցիչ ես աշխատել»: Կարծես թե դա վարկաբեկիչ փաստ է:

Երգը, պարը, շախմատը՝ այդ ամենը հրաշալի է: Բայց դպրոցում, իմ կարծիքով, պետք է լինեն պարտադիր եւ ոչ պարտադիր առարկաներ: Առաջինների գնահատականները պիտի տեղ գտնեն ավարտական վկայականում, երկրորդի վերաբերյալ տեղեկանք տրվի, որ երեխան անցել է այս կամ այն դասընթացը, որպեսզի հետագայում ուսումնական հաստատությունը, եթե դա նրան հետաքրքրի, այդ տեղեկանքը հաշվի առնի: Բայց երգուպարը, որքան էլ ես դրանք հարգեմ, չեն կարող պարտադիր առարկա լինել: Իսկ ահա ֆիզիկական դաստիարակությունն, օրինակ, պարտադիր է: Ու թեեւ ձեւականորեն այդպես է, իրականում մեր դպրոցների մի մասում այդ կարեւոր առարկան կամ 7-րդական նշանակություն ունի, կամ ընդհանրապես չի դասավանդվում՝ ժամերը թղթի վրա կան, բայց երեխաները այլ առարկաներ են անցնում: Իրականում կրթված մարդը չի կարող հոգ չտանել իր մարմնի մասին:

Ի տարբերություն ծայրահեղ ազատականների՝ կարծում եմ, որ կրոնի պատմությունը նույնպես կարող է տեղ գտնել դպրոցական ծրագրում: Պարզապես, իմ պատկերացմամբ, երեխաներին պետք է ծանոթացնել ոչ միայն մեր կրոնի, այլեւ աշխարհի բոլոր հիմնական կրոնների հետ, եւ դա բացարձակապես չի հակասում խղճի ազատության սկզբունքներին: Ուրիշ հարց, որ մեր դպրոցներում նման առարկաներին նույնպես մատների արանքով են նայում, եւ այստեղ էլ տնօրենը «ժամեր գրելով»՝ կարող է «լավություն անել» իր որեւէ մտերիմ մարդու:

Չափազանց ողջունելի է դպրոցներում ինժեներ-ծրագրավորողների խմբակների ստեղծման գաղափարը, որն իրագործում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Հենց խմբակների, որպեսզի կյանքից հետ մնացած մեր դպրոցների «ժամեր գրելու» պրակտիկան այս դեպքում չգործի: Առայժմ մասնագետները պետք է վերցնեն այդ դասավանդումը խիստ վերահսկողության տակ: Բայց հետագայում դա, ինձ թվում է, պարտադիր առարկա կլինի: Հայաստանի համար դա անհրաժեշտ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Оборонная спортивно-техническая организация ДОСААФ (добровольное общество содействия армии, авиации и флоту).

  2. Արսեն says:

    Դդմաշենում երգի ուսուցիչ աշխատելը՝ վարկաբեկիչ փաստ չէ…
    Ես օրինակ՝ ցավում եմ, որ Դդմաշենը կորցրել է իր երաժշտության ուսուցիչ՝ Ա. Աբրահամյանին, որեսզի ՀՀ բնակիչները գտնեն թերթի խմբագիր Ա. Աբրահամյանին..)).. Որպես երգի ուշուցիչ, ես կարծում եմ, ինքը շատ ավելի օգտակար կլիներ հասարակությանը՝ քան որպես թերթի խմագիր…
    Գրելու իրավունք ունեն բոլորը, բայց բոլոր չէ, որ գրող են։
    (Չգիտես ինչու..)))).. հիշեցի Լ.Ի.Բրեժնևի «Ցելինա» պատումը..)))..)

    Հիմնական թեմայից՝ տարբեր կրոների գուն բազային գիտելիքները պետք են (ընդհանուր կուլտուրայի մեջ է մտնում), և գոնե հիմնական տրամաբանական սխեմաները՝ որևէ կրոնի ներկայացուչների կողմից մանիպուլյացիաների չենթարկվելու համար՝ պետք է սովորեցնել… (առավել խորացվածը՝ մնում է յուրաքանչյուր աշակերտի հայեցողությանը)…
    Մի որևէ անհրաժեշտ մասնագիտության գոնե հիմքերը …
    և լեզուներ… (հաշվի առնելով՝, որ… մենք հերիք չի քիչ ենք, հլա մի հատ էլ «հայ» են ասում..))).. և, ոչ մեկը հայերեն չի սովորելու, որ հետ հաղորդակցվի (օբյեկտիվ պատճառներով՝ փոքրաթվություն, հետամնացություն…), դա մնում է մեր վրա…
    (Աշխարհի տեսակետից՝ եթե դու գիտես միայն հայերեն, դու խուլուհամր ես…))))… )։

  3. Լավատես says:

    Ասում են, ոչ մի պետություն հարձակման նախարարություն չունի, բոլորի մոտ միայն պաշտպանության նախարարություն կա, որն իհարկե չի խանգարում հարձակվել այլ պետությունների վրա: Դա նշանակում է, որ եթե մենք չենք պատրաստվում հարձակվել ուրիշների վրա, դրանից չի հետեւում, որ ուրիշները չեն հարձակվի մեր վրա: Պաշտպանության հարցում պետք է ընդունել բոլոր պետությունների մեղավորության կանխավարկածը, այսինքն՝ բոլորին ընկալում ես հավանական թշնամի եւ խելքը գլխին պետություններն էլ քեզ պետք է ընկալեն որպես թշնամի, իսկ պաշտպանության լավագույն ձեւերից մեկն էլ ընդունում ես հարձակումը:
    Սրանից հետեւում է, որ մենք պետք է լինենք ինքնաբավ ազգ, այսինքն՝ բոլոր ռազմավարական կենսական միջոցները մենք պետք է ստեղծենք մեր սեփական ուժերով: Այստեղ էլ ի հայտ է գալիս դպրոցի համալսարանի գլխավոր դերը այդ խնդրի լուծման գործում՝ անսովոր ասած՝ դպրոցը համալսարանին կից է, համալսարանն էլ՝ պաշտպանության նախարարությանն է կից:

  4. Աբո says:

    Դպրոցում պետք է դասավանդել «գողական հասկացողություն» 🙂 :Հայաստանում դա ամեն բնագավառում պետք է,թե տաքսիստին,թե ոստիկանին, անգամ խմբագրին (սիրում եք օգտագործել «աբիժնիկ» բառը 🙂 ,եթե գրեք վիրավորված, կամ վառված, կարողա «չջոկենք» 🙂 ), առանց այդ գիտելիքների՝ պատգամավոր ընթանրապես չես կարող լինել :),պարզապես չես հասկանա,թե ինչի մասին են խոսում գործընկերներտ :):

  5. Գալուստ Ենոքյան says:

    Դպրոցական պարտադիր առարկաների խնդիրը այսօր նորից հրատապ է դարձել ԱՄՆ ում, հատկապես Կալիֆոռնիայում , հերթական անգամ մի նոր «գաղափար» է առաջ եկել…Common Core State Standards… (Ընդհանուր Հիմնարար Նահանգի պետական ստանդարտներ) որ մենք պիտի կիրառենք դպրոցներում: Սա եկել է փոխարինելու է Բուշ կրտսերի անփառունակ “No child left behind”( Ոչ մի երեխա չթողնել ետեվում) ճղճղան ծրագրին… Իրականում մենք Խորհրդային տարիներին «Ընդհանուր հիմնարար ստանդարտներով» էինք սովորում , Լեզու , մաթեմատիկա , …ֆիզիկա , քիմիա, նույնիսկ երգեցողություն…ինչպես պարոն Հայկը հիացմունքով կասեր տեսեք…Իր հետ համաձայն եմ : Կարեվորը Բարձրակարգ դասատուներն են, իս Բյուրոկրատիան, ինչպես ԱՄՆ ում այնպես էլ ամենուր աշխարհով մեկ, միայն խոչնդոտներ է ստեղծում կյանքի բոլոր ոլորտներում…

  6. Գալուստ Ենոքյան says:

    Վերեվում իհարկե շարդասությունը պիտի լինի (Նահանգի ընդհանուր հիմնարար պետական ստանդարտներ)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930