Լրահոս
Օրվա լրահոսը

Բախտիյար Աբբասովի անունը ջնջել են Աշխարհի գավաթի մեդալակիրների ցուցակից

Ապրիլ 02,2015 10:19

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը Azerisport.com-ին ասել է, որ սամբիստին 2-3 տարվա որակազրկում է սպասվում: «Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, թե մեր սամբիստ Բախտիյար Աբբասովը կորակազրկվի այն բանի համար, որ Մոսկվայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ պատվո պատվանդանին պպզել է:

Սպասվում է, որ Աբբասովը 2-3 տարով կորակազրկվի: Բացի դա, նրանից վերցրել են Աշխարհի գավաթի բրոնզե մեդալը: Ինձ ասել են, որ նրա անունն արդեն ջնջվել է մրցաշարի մեդալակիրների ցուցակից: Ցավալի է: Անկեղծ ասած, ես չհասկացա Բախտիյարին: Սկզբում նա ասաց, թե օրհներգի ժամանակ իրեն վատ է զգացել՝ սիրտն է ցավել, դրա համար է պպզել: Հետո հայտարարեց, թե դա արել է ղարաբաղյան հակամարտության պատճառով», – հայտարարել է Մամեդովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930