Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի պատասխանը վարչապետին. ՀՅԴ-ն չի ընդգրկվի հակակոռուպցիոն խորհրդի կազմում   

Ապրիլ 02,2015 11:33

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին՝ ի պատասխան վարչապետի՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկության: Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում: Ստորեւ ներկայացնում ենք նամակը :

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Մեծարգո վարչապետ,

Շնորհակալություն հայտնելով Ձեր՝ 20.03.15թ. թիվ 01/41.1/4250-15 գրությամբ արված առաջարկության համար՝ կառավարության 19.02.15թ. թիվ 165-Ն որոշմամբ ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՀՅԴ խմբակցությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ, այս պահին ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց:

Գերակա խնդիր համարելով կոռուպցիայի դեմ համակարգային և ամբողջական պայքարը, մենք տարբեր առիթներով ներկայացրել ենք հանրային վստահությունն ապահովող, անկախությունը երաշխավորող հակակոռուպցիոն մարմնի ձևավորման առաջարկություններ, որոնք անտեսվել են:

Այնուամենայնիվ, օգտվելով ՀՀ կառավարության 19.05.14թ.  թիվ 511-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի այն դրույթից, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի բաց տեղեկատվու­թյան լիարժեք հասանելիու­թյունը, կայուն կապի ձևավորումը և շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև», այս փուլում մեզ իրավունք կվերապահենք ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ահազանգեր՝ այդքանով բերելով մեր օժանդակությունը հակակոռուպցիոն պայքարին:

 

 

      Հարգանքով՝

 ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930