Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմի խնդրի իրազեկման նպատակով լուսավորվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը

Ապրիլ 02,2015 21:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ապրիլի 2-ին կապույտ լուսարձակներով լուսավորվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը:

Հարկ է նշել, որ աուտիզմի խնդրի իրազեկմանը միացած երկրների պետական և մասնավոր տարբեր կառույցներ ամեն տարի այս օրը հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումներով, որոնց շարքում ամենատպավորիչը, թերևս, ճարտարապետական կամ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները կապույտ լույսով լուսավորելն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930