Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Քաղաքական համակարգը չի փորձում ձեւավորել արդյունավետ պետականություն»

Ապրիլ 02,2015 22:15

«Հայկական պետականության կերտման մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ այսօր նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը առանձնացրեց միայն մեկ, իր բնորոշմամբ, հիմնական մարտահրավերը Հայաստանի առջեւ:

«Իմ կարծիքով առաջին մարտահրավերը մեր մտածելակերպն ու մոտեցումները փոխելն է: Քսանհինգ տարի անկախ պետություն ենք ու պետք է հասկանանք՝ այնուամենայնիվ, ինչ արժեքային համակարգ էր ի սկզբանե դրվել մեր պետականության ձեւավորման հիմքում՝ քաղաքացիական հասարակություն, դատական իշխանություն: Եթե, ի սկզբանե, այդ քաղաքական պատվերը չլիներ ու այդ ձեւով չձեւավորեին դատական իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը,  ուրեմն միացյալ նահանգներն էլ կդառնային հարավային Ամերիկայի երկրների պես, որոնք ընդօրինակում են Ամերիկայի միացյալ նահանգների համակարգը եւ վերացնում դիկտատուրան:

Քսանհինգ տարին երկար ժամանակահատված է, որ արդյունքներ տեսնենք: Քաղաքական համակարգը չի փորձում ձեւավորել արդյունավետ  պետականություն, որը նշանակում է ընտրությունների միջոցով քաղաքական իշխանության փոփոխություն, որոշակի ազատ տնտեսություն, այլ ոչ թե օլիգարխիկ տնտեսական համակարգ, որը ամբողջ երկրի ֆինանսատնտեսական համակարգը մի կենտրոնում ձեւավորի ու կառավարի այս ամեն ինչը»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930