Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. «Ազատ հայրենիքը» շարունակելու է մնալ Արցախի առաջատար քաղաքական ուժը»

Ապրիլ 03,2015 22:15

«Բոլոր կուսակցություններն էլ մեր հետ մրցակցում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ միանշանակ է, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրություններից հետո «Ազատ հայրենիք» կուսակցությունը շարունակելու է մնալ Արցախի առաջատար քաղաքական ուժը. «Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախում ամենամեծ քաղաքական ուժն է. մեր կուսակցության անդամները թիվն անցնում է վեց հազարը: Մենք նաեւ մեր աշխատանքով ենք համոզված, որ լինելու ենք առաջատարը, որովհետեւ այն ծրագրային դրույթները, որոնք նախընտրական ծրագրի տեսքով 2010 թվականին առաջարկել ենք մեր ժողովրդին, այսօր այդ դրույթների գերակշիռ մասը կատարված է: Այդ կատարած աշխատանքով էլ մենք գնում ենք հաջորդ նախընտրական փուլ»:

Անդրադառնալով արցախյան ընդդիմությանը՝ պարոն Պողոսյանը նկատեց, որ ընդդիմությունը միասնական հանդես չի գալիս. «Կարծում եմ՝ փոքր պետություններում ընդդմիադիր կուսակցությունները պետք է միասնական ճակատով գնան: Բայց, երևի թե, ընդդիմադիր դաշտի կուսակցություններն էլ տարբեր ծրագրեր ունեն, որոնք միգուցե անհամատեղելի են եղել այդ ճակատի մյուս կուսակցությունների հետ, դա չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ իրենք են որոշել, իսկ գնահատականը ժողովուրդը կտա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930