Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի քարոզչությունը շարունակվելու է

Ապրիլ 04,2015 13:00

Անցած տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը առողջ ապրելակերպը եւ մասսայական սպորտը ազգաբնակչության շրջանում քարոզելու ուղղությամբ հանդես եկան համատեղ հետաքրքիր նախաձեռնությամբ: Նրանք «Ազատության» հրապարակում մայրաքաղաքի եւ հյուրերի համար հանգստյան օրերին կազմակերպում էին մի քանի մարզաձեւերի ցուցադրական ելույթներ, որոնց մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ՝ արդեն բավականաչափ փորձ ունեցող մարզիկներ: Նպատակը մեկն էր. օգնել ազգաբնակչությանը, հատկապես աճող սերնդին, անձամբ տեսնել տվյալ մարզաձեւի գրավչությունը, հենց տեղում մարզիչներից ու մասնագետներից տեղեկանալ դրա նրբությունների եւ առանձնահատկությունների մասին եւ ընտրության հարցում կողմնորոշվել:

Այս նախաձեռնության ընթացքում մենք հետաքրքրվել էինք, թե ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել: Նախարարությունից այն ժամանակ պատասխանել էին, թե սպորտով զբաղվող պատանիների որոշակի աճ արձանագրվել է, ինչը իրենք շատ կարեւոր են համարում:

Երեկ «Առավոտը» նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե այս տարի նախաձեռնությունը շարունակություն ունենալո՞ւ է: «Անպայման: Արդեն սկսել ենք նախապատրաստվել: Պարզապես, սպասում ենք, որ եղանակները մի փոքր էլ տաքանան ու կայունանան, որպեսզի սկսենք», – ասաց նախարարը եւ ավելացրեց, որ ցանկություն կա ընդլայնել միջոցառման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաեւ հանրապետության մարզերը, որտեղ անկասկած շատ են բնությունից օժտված պատանիները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930