Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեն սեփականաշնորհվել է. «Ժամանակ»

Ապրիլ 04,2015 13:12

Մասնակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և ի թիվս գիտնականների տարբեր ելույթների` լսելով նաև նրանցից մեկի խոսքը բյուջետային ծախսերի, ըստ էության, անարդյունավետության մասին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երբ ինքն ինժեներիայով զբաղվի՝ կարող են իրեն քննադատել, սակայն գիտնականների քաղաքական ելույթները պետք է լինեն քաղաքական տեղերում:

Փաստորեն, որոշելով, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, իսկ ով` ոչ, Սերժ Սարգսյանն այժմ էլ որոշելու է, թե ով որտեղ կարող է քաղաքական ելույթներ ունենալ, իսկ որտեղ՝ ոչ: Միևնույն ժամանակ, փաստորեն քաղաքականությունն արգելվում է ոչ միայն անգրագետներին, այլ գիտնականներին նույնպես:

Իրականում այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ հաշվետվողականության հարց է: Գիտնականը կամ որևէ այլ կարգավիճակով քաղաքացի ցանկացած տեղում կարող է, իրավունք ունի բարձրացնել իր իսկ հարկերով և տուրքերով գոյացող բյուջետային միջոցների բաշխման խնդիրն ու դիտողություններ անել այդ կապակցությամբ: Քաղաքացիները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն պետական բյուջեն և պահանջեն արդյունավետ, արդարացի կառավարում և հաշվետվողականություն տարբեր ասպարեզներում և տարբեր առիթներով: Դա քաղաքականություն չէ, դա քաղաքացիականություն է, և գիտնականները հենց պետք է լինեն այս քաղաքացիականության առաջին շարքերում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Երբ , որ Սերժ Սարգսյանն ու Մուկը բյուջեի փողերը իրենց տներից կբերեն, ապա այդ դեքում կարող են նման բաներ ասել:Դա ինչ ապազգային մտծողություն ունեցող ղեկավարի արտահայտություն է:Նախ գիտնականը քաղաքացի է, բյուջե փող է մուծում իր եկամուտներից,ուրեմն իր իրավունքն է իմանալ, թե ինչպես են տնօրինում իրենց վճարած գումարները՝ թե ոնց են վարչապետն ու մյուս իշխանավորները մսխում դրանք:Եվ երկրորդ՝ քաղաքականությունը բոլոր ժամանակներում մշակվել է մտավորականության կողմից, ուրեմն հենց նրանք առաջին հերթին իրավունք ունեն դիտողություն անել երկրի ղեկավարին:Ուրիշ բան, եթե Սերժ Սարգսյանն էլ իր վարչապետի պես այն կարծիքին է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի, ավելի ճիշտ այնքան խելք, որ բյուջեի փողերը սեփական գրպանը լցնեն:Երրորդ՝ գիտնականներն էլ իրենց արժանապատվությունը կորցրել են, այլապես նորմալ ,սիստեմատիկ կրթություն չունեցող ղեկավարի հետ հանդիպում են ,որ ինչ անեն,էս վարչապետի հետ ,օրինակ հանդիպում եք,որ ինչ անեք:Սովետի ժամանակ ակադեմիայի գիտնականները,համալսարանի դասախոսներն էին ուղղություն տալիս երկրի զարգացմանը :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930