Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր ներգաղթ և զարգացում ակնկալող առաջարկ

Ապրիլ 04,2015 21:55

Առաջարկը 2006 թ.  Համահայկական Երկրորդ Ֆորումից սկսած պարբերաբար ներկայացվել է Նախագահին  և համապատասխան Նախարարություն:

Շուտով` Եղեռնի հիշատակմանն առնչվող,  մարդկային սպասվող հոսքը որոշակի պոտենցիալ է այն կրկին և արդյունավետ ներկայացնելու համար:

Առաջարկը միգուցե իդեալական չէ, սակայն եթե չկա ավելին ակնկալող այլ առաջարկ,սա միգուցե հնարավորություն է Հայաստանում մարդկային քանակի բալանսը ետ պտտելու և երկրի պոտենցիալը բարձրացնելու համար:

Եկող հյուրերից կլինեն որոշակի տնտեսական, մասնագիտական և այլ հնարավորություններ ունեցողներ , որոնց հետաքրքիր կլինի հայրենիքում կայանալը:

Ունենք  բարձիթողի արտադրական և այլ շինությունների, բազմազան տարածքների հզոր և մատչելի պոտենցիալ: Աշխատելու պատրաստ գործազուրկների և տաքսի վարողների մի բանակ:  Միգուցե այս ամենը համատեղվի և ստանանք ցանկալի զարթոնք:

Պետք է ակտիվ ներկայացնել առաջարկի էությունը և որպես տարբերակ`զբոսնող հյուրերին հարմար վայրերում` Հյուսիսային Պողոտա, հրապարակներում, այլ համապատասխան վայրերում,  հնարավորինս գունագեղ, գայթակղիչ  վահանակներով կցուցադրվեն ներկայացվող առաջարկները: Լուսանկարներ, քարտեզներ, նկարագրություններ, գներ, կոնտակտային տվյալներ:

Զբոսնող հյուրերն անկաշկանդ կծանոթանան ներկայացված առաջարկներին, կանեն հետևություններ, կկողմնորոշվեն և …

Կից ներկայացվում է հնարավոր ներգաղթ և զարգացում ակնկալող առաջարկը:

Հ.Գ.  Կա  տեսանյութ որտեղ վերջերս 19.01.2015 թ. ՌՖ Հեռավոր-Արևելյան Շրջանի ղեկավարը դիմում է Վ. Պուտինին… նոր մարդկանցով շրջանը զարգացնելու համար 1–ական հեկտար անվճար տրամադրելու առաջարկով:

Վ. Պուտին -1 հեկտարը քիչ չէ:

Վարդան Փենեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930