Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Անրի Վերնոյի անունը կրող փողոցը

Ապրիլ 04,2015 19:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդու և աղջկա՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ու ընտանիքի այլ անդամների, ինչպես նաև ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների ու բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Երևանում Անրի Վերնոյի անունը կրող փողոցի բացման հանդիսավոր արարողությանը: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում մայրաքաղաքի Ամիրյան փողոցն ու Գլխավոր պողոտան: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Անրի Վերնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնության համար` Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար:

01

«Տարիներ շարունակ մեզ համար երազանք էր հորս հայրենիքում նրա անունով փողոց ունենալը: Ու ես շնորհակալ եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով իր իսկ նախաձեռնությամբ կյանքի կոչեց մեզ համար երկար սպասված այս երազանքն ու այսօր ես հնարավորություն ունեմ քայլելու Հայաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող Անրի Վերնոյի անունը կրող փողոցով»,- ընդգծել է Պատրիկ Մալաքյանը:

Անրի Վերնոյի անվանակիր փողոցի ցուցանակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Պատրիկ Մալաքյանին:

MHM94687

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Պատրիկ Մալաքյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցել են նաև ինստիտուտում ստեղծված ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը, որը ևս անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով: Դավիթ Մուրադյանն առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի՝ մայրաքաղաքում Անրի Վերնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությունը, նկատել է, որ ԵԹԿՊԻ համար ևս այն խորհրդանշական է, քանի որ ինստիտուտի հասցեն այլևս Անրի Վերնոյի անունն է կրում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևանում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930