Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար. «Հայաստանը շահագրգռված է Ղրղզստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ»

Ապրիլ 04,2015 20:20

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Ղրղզստան

Ապրիլի 4-5-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Ղրղզստան։ Այցելությունը մեկնարկեց Ղրղզստանի Նախագահ Ալմազբեք Աթամբաևի հետ հանդիպմամբ։

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նախագահ Աթամբաևին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է Ղրղզստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ, և իր այցելության գլխավոր նպատակն ու ուղերձը Ղրղզստանի հետ համագործակցության խորացման ուղիների քննարկումն է։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների։

Նախագահ Աթամբաևը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

Բիշկեքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի վարչապետ Ջոմարդ Օտորբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղրղզական առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային հենքի ձևավորումը, գործարար համաժողովների անցկացումը։

Ղրղզստանի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում փոխգործակցությանը։

Ապրիլի 4-ին տեղի ունեցան Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրլան Աբդիլդաևի բանակցությունները։

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական շփումների աշխուժացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանն առնչվող հարցերի շուրջ։

Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։

Հանդիպմանը անդրադարձ արվեց նաև մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930