Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել պայթյուն Ավան վարչական շրջանում

Ապրիլ 05,2015 21:22

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատրի և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ):

Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930