Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Կողբացի 50/2 մասին. «Քաղաքապետարանից փաստաթուղթը ստանամ, հրապարակելու եմ եւ ասեմ՝ ստի ոտքերը կարճ են»

Ապրիլ 06,2015 22:58

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ Կողբացի 50/2 փողոցի հարակից շենքերի բնակիչները պայքարում էին , որպեսզի Կողբացի 50/2 փողոցում շինարարությունն ավարտվի: Սակայն շենքն արդեն գրեթե պատրաստ է:

Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց, որ գրեթե երկու շաբաթ առաջ հարցում է արել քաղաքապետին, քանի որ պարզել է, որ այդ հողի աճուրդին հավանություն է տվել քաղաքաշինական խորհուրդը, որը գլխավորում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը. «Այդ խորհուրդը գրել էր, որ այդ հատվածում կանաչ տարածք չկա: Հիմա հարցում եմ արել, ուզում եմ տեսնել այդ փաստաթուղթը, որի տակ Տիգրան Բարսեղյանն է ստորագրել: Երկու շաբաթ է ուղարկել եմ, բայց փաստաթուղթ չեմ ստացել»:

Նա նշեց՝ երբ Կողբացի 50/2 շենքի մասին խոսակցությունները սկսեցին, ինքն անձամբ Տիգրան Բարսեղյանից է հարցրել, թե արդյոք նա տեղյա՞կ է՝ ինչ է կատարվում, պարոն Բարսեղյանն էլ պատասխանել է, թե բացարձակապես տեղյակ չէ. «Հետո էլ բոլորովին այլ տեղից իմացել եմ, որ նա է ստորագրել եւ հիմա էլ պահանջել եմ: Եթե փաստաթուղթը ստանամ հրապարակելու եմ եւ ասեմ՝ ստի ոտքերը կարճ են»:

Անահիտ Բախշյանը հավելեց, որ այնքան արագ են նմանատիպ դեպքերը կրկնվում, որ մարդ չի կարողանում դրա հետեւից հասնել. «Ամեն անգամ ես զարմանում եմ այն բանի վրա, թե ինչպես մեր պաշտոնյաները իրենց աթոռին նստած խոսում են մի բան, բայց կողքից նայում ես՝ գործում են այլ կերպ: Ես այնքան եմ հավատում մարդկանց խոսքին, բայց երբ որ լսում եմ քաղաքապետին, քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներին գործակարգավարականների ժամանակ,  ավագանու նիստերի ժամանակ, ասում եմ՝ լավ, սրանով կվերջանա, բայց երկու օր չի անցնում հաջորդ պատմությունն է մեջտեղ գալիս, եւ ամեն անգամ հիասթափվում եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930