ՀԿ-ները հայտարարում են, որ Հայաստանում նախապատրաստում են օրենք, որը խրախուսելու է միասեռական ընտանիքների ձեւավորումը

ՀԿ-ները հայտարարում են, որ Հայաստանում նախապատրաստում են օրենք, որը խրախուսելու է միասեռական ընտանիքների ձեւավորումը

«Եվրամիությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը. Նոր մարտահրավերներ երիտասարդ սերնդի ապագային» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենանվեր երիտասարդների միավորում» կազմակերպության նախագահ Ծովինար Կոստանյանն անդրադարձավ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» եւ «Խտրականության դեմ» օրենքի նախագծերին, մեր արժեհամակարգին ուղղված մարտահրավերներին:

Ծովինար Կոստանյանն ասաց, որ այդ նախագծերը պատերազմ են ուղղված հայ ընտանիքների դեմ:

Իսկ «Համահայկական ծնողական կոմիտե» կազմակերպության անդամ Լուսինե Հովսեփյանն էլ ասաց, որ պատրաստ են պատերազմին: Վերջինը նաեւ հայտնեց, որ օրենքի նախագծերով փորձ կարվի լեգալացնել միասեռական ամուսնությունները, հող կնախապատրաստվի երեխաներին հոգեբանական բռնության անվան տակ նորմալ ընտանիքներից տանելու համար:

miaserakanner

Ծովինար Կոստանյանը տեղեկացրեց, որ այս օրենքները հակահայկական են իրենց բնույթով: Ըստ նրա, բռնությունը դատապարտելի, քրեորեն հետապնդելի արարք է, եւ կապ չունի, բռնությունը փողոցում է տեղի ունենում, տանը, թե մի այլ վայրում: Նրա կարծիքով, արհեստածին է «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը:

Ինչ վերաբերում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին, Ծովինար Կոստանյանն անդրադարձավ օրենքի 4-րդ հոդված 4-րդ կետին, ըստ որի՝ «Երկու զուգընկերների միությունը, սեռական կապերը համարվում են ընտանիք»:

Ըստ բանախոսների, ակնհայտ են միասեռական ընտանիքների ստեղծման միտումները լեգալացնելու փորձերը:

Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների վիճակագրության համաձայն, 2012 թվականին 760 ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Հայաստանում, որը կազմում է բնակչության 0, 025 տոկոսը:

Համեմատության համար բերվեցին տվյալներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, որտեղ համապատասխանաբար պատկերն այսպիսին էր՝ 1, 76 տոկոս եւ 24 անգամ ավելի: Ըստ նրանց, այդ երկրները պետք է զբաղվեն իրենց ներքին խնդիրները կարգավորելով, եւ չփորձեն այստեղ խարխլել ընտանիք-ինստիտուտը:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք փորձ արվելո՞ւ է հանդիպել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար սույն նախագծերը, բանախոսները պատասխանեցին, որ անցյալ տարվա դեկտեմբերին ձեւավորվել է «Հանուն ընտանիքի» դաշինքը, ուր մտել է 128 հասարակական կազմակերպություն: Դաշինքն իր կայքն ունի:

Բանախոսները կոչ արեցին տղաներին՝ միանալ իրենց շարժմանը, քանի որ, ըստ նրանց, աշխարհաքաղաքական զենքն ուղղված է Հայաստանի հայաթափմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    լեգալ – ՕՐԻՆԱԿԱՆ (լատ. lex – օրէնք)

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայ ընտանիքների դեմ ուղղված ԻՍԿԱԿԱՆ պատերազմը երկրի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ու օլիգարխային թալա՛նն է:

    Հայաստանու՛մ էլ բոլոր քաղաքացիները նույն (կամ համարժեք) իրավունքներ պիտի՛ ունենան: Այլընտրանքը ֆաշիստական մոդելն է: ՎԵՐՋԱՊԵՍ սա հասկացե՛ք:

    Եվ՝ ՀԵՐԻՔ ԵՂԱՎ շահագործեցի՛ք սեռական փոքրամասնությունների թեման՝ ԿԵՂԾ «հայրենասիրական» միավորներ հավաքելու համար: Հեշտ՞ թիրախ եք գտել: Եթե այդքան «հայրենասեր» եք, գնացեք Պերմյակո՛վի ու Լիսկայի հետևից:

  3. Աշոտ says:

    Վարազ Սյունի, բոլոր քաղաքացիների իրավունքների մասին խոսողները մոռանում են հավասար պարտականություններից էլ խոսել: Երեխաներին բռնի ծնողներից խլելուց էլ լավ ֆաշի՞զմ:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Բայց «երեխաներին բռնի ծնողներից խլելը» ի՞նչ կապ ունի մարդու սեռական կողմնորոշման հետ: Վե՛րջ պիտի տալ այս գռեհի՛կ պոպյուլիզմին. իբր «երեխաներին խլում» են հատուկ «միասեռական զույգերին» տալու համար: Կամ սա ի՞նչ կապ ունի Խտրականության դեմ օրենքի հետ:

  4. Ruben says:

    Հատված «անասնաբուծական բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծից»՝ «она любила его, а он любил другого…»:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք