Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը Երեւանում է. «Շատ երջանիկ եմ». News.am. (Ֆոտոշարք)

Ապրիլ 08,2015 22:15

Քիչ առաջ Երևան ժամանեց ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը` քրոջ Քլոե Քարդաշյանի և ամուսնու` ռեփ երգիչ Քանյե Ուեսթի հետ:

Քիմին եւ նրա ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանին դիմավորել են հայկական տարազով եւ ավանդական աղուհացով։

Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների որեւէ հարցի։ Միայն լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է Հայաստանում լինելու համար, Քարդաշյանը կարճ արձագանքեց.  «Շատ երջանիկ եմ»։

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Kardashyan_1 Kardashyan_3 Kardashyan_4

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես սիրում և հարգում եմ Քիմ Քարդաշյանին: Համարյա արդեն 100 մլն դոլար ստեղծած խելացի գործարար է և գեղեցիկ ու օժտված դերասանուհի: Նա անգամ մի tweet-ով է Հայաստանին ու հային շատ ու շատ ավելի օգնում,քան ՀՀ ԱԳՆ ռուսահոտ ապարատչիկները միասին վերցրած: Իսկ նախանձողներն ու չարախոսները հանգիստ կարող են կորել գրո՛ղի ծոցը:

  2. Տիգրան Ավետիսյան says:

    Հարգելի Վարզ Սյունի, շատ էի ցանկանում կապ հաստատել Ձեր հետ:
    Խնդրում եմ Առավոտի խմբագրությանը Վարզ Սյունու համաձայնության դեպքում տրամադրել իմ էլ. փոստի հասցեն:
    Կանխավ Շնորհակալ եմ:

  3. Արթուր Ղազարեան says:

    Այ քեզ հաճելի անակնկալ: Բարի գալուստ Հայաստան 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930