Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնո՞ւմ եք, հրաշքներ են լինում». Շարմազանովը ծափահարեց Զարուհի Փոստանջյանին

Ապրիլ 09,2015 18:14

«Փոստանջյան ջա՛ն, համեցեք»,- այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այսպես «ջիգյարով» հրավիրեց ԱԺ ամբիոնի մոտ: Դահլիճից դիտարկմանը, որ ապրիլի 7-ն արդեն անցել է՝ Շարմազանովն ասաց. «Մեր մոտ մինչեւ Ապրիլի 7-ը չի, Ապրիլի 7-ից մինչեւ Մարտի 8-ն է»:

Զարուհի Փոստանջյանը կոչ արեց պատգամավորներին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության  նախագիծն ընդունեն մինչեւ ապրիլի 24-ը: Բայց, քանի որ մինչ այդ այլեւս չկա նիստ, իսկ այսօր վերջին նիստն է քառօրյայի, Զարուհի Փոստանջյանը հորդորեց արտահերթ նիստ անել՝ այդ հայտարարությունն ընդունելու համար:

Ինչ վերաբերում է Լեւն Զուրաբյանի քննադատություններին,  Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը սնանկ է եւ այդ ժամանակներն արդեն անցել են:

Զարուհի Փոստանջյանի այս խոսքերից հետո Շարմազանովն ասաց. «Սա այն դեպքն է, որ ձեզ պետք է ծափահարեմ, տիկին Փոստանջյան»: Դահլիճից նույնիսկ հնչեց «բրավո»:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Տեսնո՞ւմ եք, հրաշքներ են լինում: Իմ եւ Փոստանջյանի կարծիքները երբեմն համընկնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930