Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտ Ֆեստը» կդառնա անհրաժեշտություն»

Ապրիլ 10,2015 23:35

Մայիսի 11-ից  հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝  թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:

«Այս տարի արդեն երրորդ  տարին է իրականացվում է  «Արտ Ֆեստ»  փառատոնը: Հույս  ունեմ, որ  փառատոնի շրջանակները  ավելի կընդլայնվեն, մարզերից երիտասարդների  ներգրավվածությունը ավելի  մեծ  կլինի: Ի  վերջո «Արտ Ֆեստը» կդառնա  անհրաժեշտություն: Անկասկած  «Արտ Ֆեստը» ստացված և  լուրջ պատրաստվածություն ունեցող  փառատոն է, սա ասում եմ  հաշվի առնելով  նախորդ երկու տարիների   փորձը:

Մասնակից երիտասարդներին  մաղթում եմ  հաջողություններ, իսկ «Արտ Ֆեստին»` երկարատևություն…»,-ասաց Մասնագիտական հանձնախմբի անդամ,ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930