Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի խորոված կտորներ՝ փայտիկների վրա

Ապրիլ 12,2015 12:30

Շատերն են խորոված միս սիրում, սակայն կրակ անել եւ մանղալի վրա խորոված պատրաստել՝ միշտ եւ բոլորին չէ, որ հաջողվում է: Այս դեպքում մեզ կարող են օգնության հասնել բամբուկի փայտիկները եւ գրիլ թավան: Այս եղանակով պատրաստված «խորովածիկները» շատ են սիրում հատկապես երեխաները, եւ մանկական հավաքույթների համար շատ հարմար տարբերակ է:

Ընդ որում, կարող եք պատրաստել ոչ միայն հավի, այլեւ՝ խոզի կամ գառան մսով:

Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 4-5 կտոր

Կարմիր կամ գունավոր թարմ պղպեղներ-2-3 հատ

Գլուխ սոխ- 2 հատ

Համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կտրատել փոքրիկ խորանարդաձեւ կտորներով: Համեմել ըստ ճաշակի, օրինակ՝  տարբերակ 1. 1 թեյի գդալ աղ, մեկական պտղուց սեւ եւ կարմիր պղպեղներ, կես թեյի գդալ չորացրած կանաչի (հազրեվարդ, ծիթրոն կամ ուրց), 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ 2 պճեղ քերած սխտոր կամ տարբերակ 2.  1 թեյի գդալ աղ, նույնքան քարրիի փոշի, մեկական պտղուց դարչին, քիմիոն, 1-2 սմ-անոց կտոր թարմ, քերած կոճապղպեղ, 2 պճեղ քերած սխտոր 2 ճաշի գդալ մածուն:

havi-xorovac1

Թողնել մնա մի քանի ժամ (2-3 ժամ կարող է մնալ սենյակային ջերմաստիճանում, 1-2 օր՝ սառնարանում):

Լվանալ թարմ պղպեղները, մաքրել եւ լվանալ գլուխ սոխը: Կտրատել քառանկյունաձեւ: Փայտիկների վրա հերթականությամբ շարել՝ բանջարեղենն ու հավի կտորները:

havi-xorovac3

Շատ լավ տաքացնել գրիլ-թավան: Փայտիկներով հավիկները դնել թավայի վրա եւ տապակել բոլոր կողմերից:

Կարող եք մատուցել խորոված բանջարեղենի կամ բրնձի հետ: Այս խորովածիկների հետ շատ է սազում քամած մածունով թանձրուկը՝ քամած մածունի հետ խառնեք մի քիչ ձիթապտղի յուղ եւ մի պճեղ սխտոր, աղացած կարմիր պղպեղ:

havi-xorovac4

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Մելանյա, շնորհակալություն այս շարքի համար: Ձեր կանացի հմայքն ու ջերմությունն էլ է բաղադրատոմսերի հետ փոխանցվում ընթերցողներին:

  2. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, հարգելի Աննա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930