Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլելով ջրերի վրայով». Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վերջին գիշերը Երեւանում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 13,2015 11:44

«Ինչ խենթ գիշեր էր: Քանյեն արթնացրեց ինձ եւ ասաց, որ անվճար համերգ կտա Երեւանում, Հայաստանում»,- այսպես է Քիմ Քարդաշյանը «Ինստագրամում» մակագրել լուսանկարը, թե ինչպես է իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը ցատկում Կարապի լճի մեջ:

Մինչեւ «ջրերի վրայով քայլելը»՝ ինչպես դա բնորոշել է dailymail.co.uk-ը՝  Քանյե Ուեսթը, որի վերջին ալբոմը կոչվում է «Yeezus » եւ Երեւանում կատարեց «Jesus Walks» անունով երգը, բարձրախոսով բացականչեց «Հեյ այնտեղ, տեսնո՞ւմ եք ինձ: Մենք պատրաստվում ենք անել մի տարբերվող բան հենց հիմա, ինչպես միշտ անում ենք այդ ժամանակ» (“Over there, can y’all see me over there? We’re going to do something different right now, like, like, like we always do it this time!”):

Քիմ Քարդաշյանը հիացած էր ամուսնու արարքով եւ Twetter-ի իր էջում Հայաստանում անցկացրած վերջին գիշերվա մասին գրել էր. «Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում հավաքված ամբոխին: Եվ բազմաթիվ մարդիկ նույնպես թռան»:

Հավելենք, որ ջրի մեջ թռան նաեւ ոստիկանները, որոնք փորձում էին կարգուկանոն հաստատել՝ 21 անգամ Grammy մրցանակ ստացած ռեփերի հետ լուսանկարվել ցանկացողներին հանելով ափ:

Քանյե Ուեսթն ընդամենը 5 երգ կատարեց այս անակնկալ համերգի ընթացքում, ու մինչ հավաքվածները շարունակում էին վանկարկել նրա անունը՝ բարձրախոսով մի քանի անգամ ազդարարվեց, թե համերգն ավարտվել է, եւ երգիչը վաղուց հյուրանոցում է:

Kanye_West_12 Kanye_West_11 Kanye_West_10 Kanye_West_9 Kanye_West_8 Kanye_West_7 Kanye_West_6 Kanye_West_5 Kanye_West_1 Kanye_West_13

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930