Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանտիշեկ Մչիկլոշկո. շատ ուրախ է, որ ազերիներին տեղ է հասել Արցախի քրիստոնեության անառիկ բերդ լինելու գաղափարը

Ապրիլ 13,2015 13:17
cexaspanutyun

Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը հանգիստ չի տալիս ոչ միայն Թուրքիային, այլև նրա վասալ ազերիներին: Որքան էլ անհասկանալի լինի Ադրբեջանի կողմից Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ, հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելն, այնուամենայնիվ սա փաստ է, որը մեկնաբանման կարիք ունի: Ըստ ազերական ԶԼՄ-ների, քրեական գործը հարուցվել է համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, պարոն Միկլոշկոյի կողմից կատարվածԱրցախ բազմակի այցելությունների, նրա կատարած քաղաքական հայտարարությունների և հատկապես զավեշտալի է՝ ,,Արցախը, որպես քրիստոնեության պատվար, կամ ,,ֆորպոստ,, հայտարարելու հետ կապված,,:

Այսօր, ֆրանտիշեկ Մչիկլոշկոն ԵՀՄՖի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ նշեց, որ նա շատ ուրախ է՝, որ ազերիներին տեղ է հասել Արցախի քրիստոնեության անառիկ բերդ լինելու գաղափարը: Սա առավել  նշանակություն է ստացել հատկապես այսօրվա անհանգիստ ժամանակաշրջանում՝ Սիրիայում, Իրաքում և այլ մուսուլմանական երկրներում քրիստոնյաների և ,այդ թվում հայերի շարունակական կոտորածների հետ կապված: Ըստ պարոն Միկլոշկոյի, Ադրբեջանի այս քայլը հիանալի հնարավորություն է տալիս ողջ աշխարհին հասկանալու, թե ինչ արհավիրք է սպասվում Եվրոպային, եթե ըստ արժանավորս չգնահատվի Հայոց Ցեղասպանության փաստն ու  դրան հաջորդած շարունակական ցեղասպանությունների ընթացքը  չպատնեշվի և չկասեցվի այն:

Այսօր Արցախի ԱԳ Նախարար պարոն Կարեն Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԵՀՄՖ նախագահ  դոկտոր Գրիգորյանը խնդրեց պարզաբանում, թե ինչու՜ է այսօր արձագանքում ազերական  իշխանությունը մեր այցին, երբ այն առաջին անգամ կայացել է 2010 թվականին, երբ մենք մասնակցեցինք Արցախի Ազգային Ժողովի ընտրություններին, որպես ԵՄի կողմից դիտորդներ:  ԱԳ նախարարի պատասխանը հստակ էր. ,,մի փնտրեք որևէ դատողություն Ադրբեջանի կողմից կատարված քայլերի մեջ,,:

Նշենք, որ ԵՀՄՖ-ն ընդունում է ազերիների մարտահրավերը և  կտրամադրի իր լավագույն միջազգային փաստաբաններին, ապացուցելու համար ազերիների կողմից ձեռնարկած քայլի անհեթեթությունը և ևս մեկ անգամ կներկայացնի ողջ աշխարհին, թե ինչ է նշանակում ազեր-թուրքական վտանգը քրիստոնեական աշխարհի համար, եթե հիմքից չկտրվի պանթուրքական գաղափարախոսությունը, որն այսօր  դարձել է Թուրրքիայի իշխանությունների սնունդը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930