Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդում ևս պատարագ մատուցեցին՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին. ներկա են գտնվել իսպանացի սենատորներն ու կոնգրեսմենները (Ֆոտոշարք)

Ապրիլ 13,2015 23:30

Երևանի ժամանակով ժամը 21.00-ին, Իսպանիայի ժամանակով ժամը 19.00-ին  Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական «Քատեդրալ դե Սանտա Մարիա Լա Ռեալ Դելլա Ալմուդենա» եկեղեցում արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց պատարագին մասնակցած Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ մեզ լուսանկարներ ուղարկելով: Պատարագին մասնակցել են ՀՀ դիվանագետներ՝ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի գլխավորությամբ, Իսպանիայի կառավարության, հատկապես արտգործնախարարության ներկայացուցիչներ, սենատորներ և կոնգրեսմեններ, հայտնի գրողներ ու արվեստագետներ և ի վերջո բազմաթիվ հայ ու իսպանացի հավատացյալներ: Մեզ տեղեկացրեցին նաև, որ այս հարցում մեծ դերկատարություն է ունեցել հայկական համայնքը:

Nune-1 Nune-3 Nune-4 Nune-6

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930