Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կոպենհագենում համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Ապրիլ 13,2015 23:40

Ապրիլի 12-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի DR Byen համերգասրահում համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Մինչ նվագախմբի համերգային մասը սկսելը՝ հնչեցին հայկական շարականներ՝ դանիական Հեռլե քաղաքի եկեղեցական պատանեկան երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի՝ հայալեզու երաժշտության կատարումը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

11136844_10206376324156479_501414186_n

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի ընթացքում հնչեցին սյուիտ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Էդվարդ Գրիգի դաշնամուրի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև հայտնի դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Վերջինս, արժանանալով բուռն ծափահարությունների, ի հավելումն ծրագրային մասի, կատարեց նաև Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:

Համերգի ավարտին հոտնկայս ծափահարությունների ներքո նվագախումբը կատարեց Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից մեկը՝ որպես վերջաբան:

Հանդիսատեսը հեռացավ համերգասրահից՝  խիստ տպավորված և հիացած:

Ապրիլի 13-ին նվագախումբը ելույթ կունենա դանիական մեկ այլ քաղաքում` Օլբորգում, իսկ ապրիլի 14-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Սոսե Մայիլյան

Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ի կուրսի ուսանողուհի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930