Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. ««Հայք» համակարգը նպատակ է դրել կրճատել հայերի միջեւ հոգեբանական տարածքը». (Տեսանյութ)

Ապրիլ 15,2015 22:00

««Հայք» համակարգի հիմքում դրված առաջնային գաղափարը ազգային ամբողջականությունն է»,- ապրիլի 15-ին «Հայք» համակարգի հավաքի ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքերով՝ «Հայք» համակարգն իր առջեւ նպատակ է դրել կրճատել հայերի միջեւ հոգեբանական տարածքը. «Հոգեբանական տարածքի կրճատումը հնարավոր է: Ինչքան ավելի կրճատված են մարդկանց միջեւ հոգեբանական տարածքները, մարդիկ այնքան ավելի համախմբված են, այնքան ավելի մեծ է հնարավորությունը դնել ընդհանուր նպատակներ եւ հասնել, իսկ ընդհանուր նպատակներ ունենալը այն գաղտնիքներից մեկն է, որը համախմբում է մարդկանց»:

Ըստ հոգեբանի՝ կոնֆլիկտների լուծման բանալիներից մեկը մարդկանց միջեւ հոգեբանական տարածքի կրճատումը եւ նպատակներ դնելն է. «Եթե հանգամանքներ են ստեղծվում եւ կռվող մարդիկ իրենց առջեւ նպատակներ են դնում կոնֆլիկտը լուծվում է, հաշտեցումը կայանում է: Իհարկե՛, հայերի հաշտեցման մասին չէ խոսքը, բայց եթե դրվեն ընդհանուր նպատակներ, դրանք մարդկանց կմղեն համագործակցման»:

Կարինե Նալչաջյանի կանխատեսմամբ՝ «Հայք» համակարգը կարող է գործնական նպատակներ հետապնդել՝ ունենալով իր ենթահամակարգերը, օգտագործելով ողջ հայության ներուժը. «Համակարգը կարող է դնել նպատակներ, եւ այդ նպատակները կփոքրացնեն մեր միջեւ առկա հոգեբանական տարածքը: Մենք կապրենք աշխարհասփյուռ, բայց եթե հոգեբանական տարածքները փոքր լինեն, մենք կարող ենք գործ անել, դնել նպատակներ եւ հասնել: Ես հույս ունեմ, որ համակարգը կարող է հոգեբանորեն գրագետ գործել, եւ մենք կարող ենք շատ լուրջ օգնություն ցույց տալ մեր ազգին, որն այսօր շատ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930