Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նուշիկյան. «Մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում». «168 ժամ»

Ապրիլ 16,2015 12:08

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումների մասին։ Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի հետ միասին, որոնք հարկայինի ակտերը բողոքարկել են դատարանում, նշվում էր նաև ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի անունը, որ ստուգվում է նրան պատկանող «Նուշիկյան ասոցիացիան», խախտումներ են հայտնաբերվել, բայց պատգամավորը դատարան չի դիմելու։ Այս և այլ հարցերի շուրջ «168 ժամը» զրուցել է Գարեգին Նուշիկյանի հետ։

 – Պարոն Նուշիկյան, ի՞նչ է կատարվում «Նուշիկյան ասոցիացիայում», ի՞նչ հարկային ստուգումներ են, խախտումների հարցը կպարզաբանե՞ք։

– Ես բազմիցս առիթ ունեցել եմ որոշ լրատվամիջոցների այդ հարցին պատասխանելու։ Մամուլում շատ է շրջանառվում, որ մեր կազմակերպություններում ստուգումներ են իրականացվում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում։ Տեղեկությունը հնացած է, ստուգումներ անցած տարի են եղել։

Ընդ որում՝ այն կոնտեքստում, որ հարկային մարմինները տարեկան մոտ 1000 կազմակերպություններում ստուգումներ են իրականացնում, որոնցից մեկն էլ մեր կազմակերպությունն է եղել։ Եվ, ընդհանուր առմամբ, արտառոց ոչինչ չկա, որ կազմակերպությունում ստուգումներ են արվում։ Այլ հարց է, թե այդ բոլոր ստուգումներն օբյեկտի՞վ են իրականացվում, թե՞ սուբյեկտիվ։ Մասնավորապես՝ խոսք գնաց երկու կազմակերպությունների մասին, որոնց գործերը գտնվում են դատարանում։ Մարդիկ համաձայն չեն գրված ակտերի հետ, գտնում են, որ սուբյեկտիվ են գրվել, և բողոքարկել են դատարանում։ Բայց երբ խոսքը գնում է հարկային ստուգումների արդյունքում գրված ակտերի կամ իրավախախտումների մասին, և եթե որևիցե կազմակերպության նկատմամբ ստուգումների արդյունքում կիրառվում են տույժեր ու տուգանքներ, դա բացարձակ չի նշանակում, որ այդ կազմակերպությունն օրինախախտ է, կամ կանխամտածված հարկեր է թաքցրել։ Այդ խախտումները բազմատեսակ են լինում՝անուշադրության, օրենքների հաճախակի փոփոխությունների արդյունքում հաշվապահի չիմացության, բացթողումների հետևանքով և այլն։ Եվ այդ ակտերը չեն նշանակում, որ կազմակերպությունը չարաշահել է։ Հարկային մարմիների մոտեցումը չի կարելի գնահատել, թե միտումնավոր ստուգում են իրականացրել և միտումնավոր տույժ-տուգանքներ են գրվել:

Զրուցեց Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930