Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ողջ լիներ Կարեն Դեմիրճյանը, այսպիսի բեւեռացում եւ չքավորություն տեղի չէր ունենա». Ռիմա Դեմիրճյան (Տեսանյութ)

Ապրիլ 17,2015 15:22

Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ:

Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում հարցին` եթե նա ողջ լիներ, մենք այսպիսի՞ Հայաստանում կապրեինք` պատասխանեց. «Չէ, իհարկե, այդ մի բանը հաստատ կասեմ: Մի քիչ ավելի բարեկարգ, բոլորի համար հավասար Հայաստանում կապրեինք: Այսպիսի բեւեռացում եւ այսպիսի չքավորություն տեղի չէր ունենա»:

Տիկին Դեմիրճյանը հիշեց Կարեն Դեմիրճյանի խոսքերից. «Մեր ժողովուրդը մանկան պես է, նրան միշտ խաբել են: Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին, եւ եթե իմ գործունեության ընթացքում ես գոնե մի փոքր բարձրացնեմ ժողովրդի մակարդակը, ես կհամարեմ իմ պատմական առաքելությունը կատարած: Նա երդման պես պահեց իր խոսքը, երբեք չխաբեց իր ժողովրդին: Նույնիսկ իր համար ամենածանր պայմաններում` հրապարակում ոչ մեկին չխաբեց` իր վրա ընդունելով հարվածները»:

Տիկին Դեմիրճյանն ասաց, որ շատ դժվար է բնորոշել Կարեն Դեմիրճյանին. «Այդպիսի լայն անհատին մեկ բառով բնորոշել շատ դժվար է: Բայց նրա ամբողջ կյանքի եւ գործունեության հիմքում ամենապայմանական բնորոշումը եղել է ազնվությունը: Նա բոլոր իր քայլերում եւ խոսքերում ազնիվ է եղել մարդկանց հետ, թե’ ժողովրդի հետ: Իհարկե, դա չի նշանակում, որ ամեն բան, որ չէր կարելի ասել, պետական գաղտնիք էր, ասում էր: Ղարաբաղի հարցում շատ կան այդպիսի բաներ, որ չի ասել: Բայց այն, ինչ ասել է, անկեղծ է ասել: Դրա համար ես ասում եմ, իր մոտ էլ գրառում կա, որ երբ ասում են` քաղաքականությունն ու ազնվությունն անհամատեղելի են, համաձայն եմ, բայց համարում եմ, որ ցանկացած կանոն ունի բացառություն: Այդ բացառության թվում էր հենց Կարեն Դեմիրճյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930