Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ եւ նստացույց Ազատության հրապարակում`երկուշաբթի օրվանից

Ապրիլ 17,2015 20:06

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ երկուշաբթի, ժամը 14-ից 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում հացադուլի կնստեն, եթե մինչ այդ իշխանությունն ազատ չարձակի 18 քաղբանտարկյալներին:скачанные файлы (37)

«Նստելու ենք այնքան, մինչեւ տղաներին ազատ չարձակեն»,- ասաց նա`բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն հացադուլի նստելու կոչ անելով` նստացույցով միանան իրենց:

«Հիմնադիր խորհրդարանի»`Գյումրիում դանակահարված, բայց արդեն կազդուրված Հրաչիկ Միրզոյան էլ պատմական էքսկուրս արեց ու նկատեց`պատմությունը կրկնվում է ու հիմա մեզ մի ելք է մնում`Սասունցի Դավթի նման պատին դեմ տալ ու ցույց տալ, թե ո՞վ է երկրի իրական տերը:скачанные файлы (39)

Նա գտնում է, որ իշխանությունը վախենում է Ժիրայր Սեֆիլյանից ու նրա ընկերներից, քանի որ վերջիններս ազնիվ եւ ու առաքինի, իշխանության առաջարկած գործարքներին չեն գնում: Նա «ռեժիմին» կոչ արեց`վերադարձնել ժողովրդից խլածն ու հեռանալ քաղաքականությունից. «Եվ սա մենք ասում ենք լավով»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ ասաց, որ անկախ նրանից, որ մարտավարական հարցերում տարաձայնություններ ունենք` մարդու իրավունքների հարցերում բոլորը պետք է միասնական լինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930