Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ գոռացեք, թե  Թուրքիային ծնկի ենք բերելու, ոչ մեկին էլ ծնկի չեք բերի, դո՛ւք եք ծնկի գալու». Վարդան Հարությունյան

Ապրիլ 18,2015 13:44

Այսօր «Հայք» կենտրոնում հրավիրած ասուլիսում խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ Հայաստանը կողմնորոշման խնդիր ունի. «Եթե մենք գնալու ենք ԵՏՄ, եթե մենք գնալու ենք Ուզբեկստան եւ Հյուսիսային Կորեա, աշխարհը մեզանով չի զբաղվելու: Ինչքան էլ գոռացեք, ասեք, թե  Թուրքիային ծնկի ենք բերելու, ոչ մեկին էլ ծնկի չեք բերի: Դուք եք ծնկի գալու: Եթե դուք չգնաք Փարիզ, եթե չգնաք Լոնդոն եւ Նյու Յորք, եթե չասեք՝ մենք ձեզ հետ միասին շալվար ենք հագել, եթե նրանց հետ ձեռք ձեռքի տված չենք գնա, այլ կգնանք Նազարբաեւի հետ, ապա եւս 200-300 տարի կսպասենք Թուրքիայի ճանաչմանը: Մեր թոռները, թոռնուհիները կլացեն, կասեն՝ հիշում ենք, բայց էլի այս վիճակում ենք լինելու»:

Վարդան Հարությունյանն ասաց, որ մենք Ղարաբաղն էլ չէինք ունենա, եթե մնայինք Սովետմիության կազմում. «Եթե մենք ունեք Հայաստանի հանրապետություն, որը չի գնում այն  արժեքների հետեւից, որը նրան կբերեն հաջողություն, մենք հասնելու ենք նրան, որ 200 տարի հետո կաթոլիկ աշխարհը պատարագ է տալու: Բայց եթե մենք ժամանակն օգտագործենք մեր շահերի համար, աշխարհին ապացուցելու համար, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մաս ենք, որ Նազարբաեւի գրպանի հանրապետությունը չենք,մենք ավելի շուտ կհասնենք մեր ծրագրերին: Մենք 50 տարի հետո չենք հավաքվելու քննարկենք, թե ինչ անենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն: Այն արդեն ճանաչված կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հարգելի Վարդան, քաղաքական դաշտը շախմատի նույն դաշտն է: Սխալ քայլ արեցիր, մատ կլինես: Երանի կարողանայինք ընտրել մեր ուղին ոչ թե ոնց որ հարաբերականորեն անվտանգ է, այլ ոնց որ ուզում ենք: Մենք Եվրոպայի կենտրոնում չենք, որ էդպիսի քաղաքական կողմնորուշումների տարբերակներ վերլուծենք: Շատ քայլեր ուղղակի պարտադրված են դիրքային առանձնահատկության և ցուգցվանգի պատճառով:

  2. sergej says:

    Փաստորեն ցեղասպանության ճանաչմանը ըստ հեղինակի խանգառում է Նազարբաևը, ԼՈւկաշենկոն և այն որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամէ: Ամոթ ա մի հիասթափեցրեք մարդկանց մամուլից ու ոչ իրական գաղափարներից: Սա անճարության ճիչ է . մինջև երբ կարելի է անճարությաունը բարձել այլ ազգերի վրա, Թուրքիան իհարկե մեղավոր չե մեղավորը ԵՏՄ-ն է: Մի զարմանալի փաստ ևս ,հեղինակը ոչ մի խոսք չի ասում Ռուսաստանի ու Պուտինի հանդեպ, որը ԵՏՄ-ի կորիզն է՚ Սա ինչ է վախ հզորի նկատմամբ թե հզորի թիկունքում թաքնվելուվ մեղադրել նրանց որոնց համար ցեղասպանությունը տասերորդական հարց է կամ էլ բացարձակ չի հետաքրքրում: Կարդալով այս նյութը ուղղակի հիասթափվում ես ըհդիմադիր մամուլի ահավոր ցածր մակարդակից ու մի քիչ էլ երեխայական մտածողությունից

    • SVETLANA MARGARYAN says:

      Սերգեյ, գոնե գիտե՞ս թե ում ես նման մեղադրանքների արժանացնում,ո՞վ է դիմացինդ… Կարող ես չհամաձայնվել Վարդանի մտքերի հետ,իրավունքը քոնն է,բայց րուսից վախենալը,քո խրատներ կարդալը… Ախր դիմացինին քննադատելիս ու խրատելիս,գոնե մի քիչ ճանաչեք նրան,մի քիչ աշխատեք հարգել նրա անցած ճանապարհը,հետո նայեք ձեզ ու համեմատեք նրա հետ,նոր իրավունք վերապահեք այսպիսի տոնով խոսել ու խրատել,թե չէ մարդ չգիտի,խնդա թե լա…

  3. SVETLANA MARGARYAN says:

    Սերգեյ,
    գոնե գիտե՞ս թե ում ես նման մեղադրանքների արժանացնում,ո՞վ է դիմացինդ…
    Կարող ես չհամաձայնվել Վարդանի մտքերի հետ,իրավունքը քոնն է,բայց րուսից վախենալը,քո խրատներ կարդալը…
    Ախր դիմացինին քննադատելիս ու խրատելիս,գոնե մի քիչ ճանաչեք նրան,մի քիչ աշխատեք հարգել նրա անցած ճանապարհը,հետո նայեք ձեզ ու համեմատեք նրա հետ,նոր իրավունք վերապահեք այսպիսի տոնով խոսել ու խրատել,թե չէ մարդ չգիտի,խնդա թե լա…

  4. Ruben says:

    Մարդ (պետությունը) պետք է ունենա կոնկրետ նպատակ, նպատակին հասնելու համար ծրագիր, ծրագրի իրականացման համար ստեղծի պայմաններ եւ այլն:
    Հարգելի Վարդան Հարությունյանը հավանաբար նկատել է, որ քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական շրջանակներում կույրը ցույց է տալիս համրին, համրն ասում է խուլին, խուլը ցույց է տալիս կույրին…
    Թուրքիային ծնկի բերելու գործընթացը կարելի էր սկսել 1990-1991թ.թ.: Ցավոք, իշխանությունը փոխանցվել էր ԼՏՊ-ին ու «Ղարաբաղ» կոմիտեականերին, դիսիդենտները իրենց եսասիրական մղումներից, շահից ելնելով՝ պառակտվել էին, «քաղաքական» խմբակաները առաջնորդվում էին (ղեկավարվում էին) դրսից…
    Հայաստանիը չպետք է գնա ֆլան-ֆստանի արժեքների հետեւից, այլ պետք է ունենա իր սեփականը եւ անհրաժեշտության դեպքում հարկադրի «չարաճճիներին» ու «տգետներին»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930