Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հավաքականը որոշ ֆուտբոլիստների համար տուրիստական կազմակերպություն չէ»

Ապրիլ 18,2015 20:01

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվելուց հետո Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցների հետ հենց առաջին հանդիպմանը խոսեց ազգային հավաքականի եւ գլխավոր մարզչի ընտրության մասին:

«Հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում մենք սխալվել ենք: Դրանում ես ինձ էլ եմ մեղադրում, որովհետեւ, ի վերջո, ընտրությունը ես եմ կատարել: Բայց անհաջողությունները պետք է բարդել միայն մարզչի վրա: Հավաքականում կան բազմաթիվ դժվարին պրոբլեմներ՝ կապված որոշ ֆուտբոլիստների հետ: Բոլորս հիշում ենք՝ ժամանակին մենք ունեինք Քարամյան եղբայրներ, Ռոմիկ Խաչատրյան, որոնք հավաքական էին գալիս տուրիստի կարգավիճակով: Հիմա էլ այդպիսի մի քանի ֆուտբոլիստներ կան: Ես խոստանում եմ, որ մոտ ժամանակներս շատ արագ կկարգավորեմ հավաքականում կարգապահական հարցերը: Ֆուտբոլիստի տաղանդը շատ կարեւոր է, բայց կարգուկանոնն ավելի կարեւոր է, ինչը ցավոք այսօր չունենք մեր ազգային հավաքականում: Մենք չպետք է քաշվենք ֆուտբոլիստների անունից, հեղինակությունից: Այդպիսիներին պետք է ցույց տալ հավաքականի ելքի դուռը: Հավաքականը նրանց համար տուրիստական կազմակերպություն չէ, որ ֆեդերացիայի հաշվին գան, իրենց հարազատներին տեսնեն ու գնան: Մենք պիտի անենք այն քայլը, որն արեցինք ժամանակին եւ ունեցանք պատվախնդիր,  կռիվ տվող հավաքական», – ասաց ՀՖՖ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Բա որ տուրիստներին հանես, ով ա խաղալու? Դու?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930