Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Անին վտանգված է». ֆլեշմոբ Հանրապետության Հրապարակում (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 18,2015 21:54

Ֆլեշմոբի մասնակիցները պահանջում են ՅՈՒՆԵՍԿՕ-ից Անին համարել հայկական մշակույթի մաս

«Հայ ասպետ» ԿԲՀ-ն Հանրապետության հրապարակում «Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշմոբ էին կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից 1500 աշակերտներ:скачанные файлы (68)скачанные файлы (69)

Ֆլեշմոբը սկսվեց եւ ավարտվեց աղոթքով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Անիի մասին պատմող տեսանյութ: Հանրապետության տարբեր մարզերից աշակերտները այնուհետեւ սկսեցին պարել հատուկ գրված երգի տակ, մոմեր վառեցին եւ հրապարակում նրանց շուրջ կարմիր կակաչներ դրեցին:скачанные файлы (70)скачанные файлы (72)

Կարին Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան սկսել է Անին վերանորոգել. «Մենք կարող ենք փաստերով հավաստել. Հայ ասպետն արդեն յոթ տարի է այցելում է, մեր աչքի առաջ է եղել, որ այդ վերանորոգման տակ վերացվում է այն, ինչ որ հայկական է: Մենք որոշեցինք պայքարել դրա դեմ՝ անկախ նրանից, ինչ հաջողություն կունենանք, ինչի կհասնենք, այնուամենայնիվ սկսեցինք պայքարել, որովհետեւ ոչինչ անել չենք կարող: Որոշեցինք ամբողջ Հայաստանի տարածքով տարածել Հայ ասպետների մեջ եւ դուրս գալ մշակութացույցի»:скачанные файлы (73)

Տիկին Տոնոյանը նշեց, որ հատուկ նույն երգի տակ DVD պարուսույց է նկարահանվել, որն ուղարկվել է Հայաստանի տարբեր մարզեր, որի միջոցով աշակերտները սովորել են պարը: Նա հավելեց, որ ֆլեշմոբի համար հատուկ երգ է գրվել, նաեւ ստորագրահավաք է կատարվել, որն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպությանը, որպեսզի Անին համարվի հայկական մշակույթի մաս. «Այս ամենը նորից նկարահանվելու է  եւ ուղարկվելու է աշխարհի տարբեր երկրների հեռուստաալիքներին, նաեւ Թուրքիային: Մենք ցույց ենք տալու, որ մենք սկսել ենք մեր պահանջները, պատրաստ եղե՛ք»:скачанные файлы (74)скачанные файлы (76)

Միջոցառման ավարտին՝ ներկաները եւս հնարավորություն ունեցան Հանրապետության հրապարակում մոմեր վառել, որոնք դրեցին ֆլեշմոբի մասնակիցների արդեն վառած մոմերի կողքին:

Մանրամասները տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՀԱՅ ԱՍՊԵՏԸ այսօրվա Հայաստանի ամենամեծ վտանգներից է: Դրա դեմը առեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930