Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են  Գյումրիի  նախկին պաշտոնյաներից մեկի որդուն՝ մարդ  առևանգելու կասկածանքով  

Ապրիլ 18,2015 22:48

Aravot.am-տեղեկություններով  ձերբակալել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին՝ մարդ  առևանգելու կասկածանքով: Մեր այս տեղեկությունը հաստատեցին թե՛ ոստիկանությունում, թե՛ դատախազությունում:

Մեզ հասած տեղեկություններով, Ռուդիկ Սարգսյանը առևանգել ու ծեծել է Սպիտակ քաղաքում բնակվող, սակայն  Սարգսյանների՝ Գյումրիի մուտքի մոտ գտնվող գազալցակայանում աշխատող Արթուրին, որը մոտ 30 տարեկան է: Վերջինս, աշխատելով գազալցակայանում՝ թողել ու հեռացել է:

Ռուդիկ Սարգսյանն էլ, գտնելով նրան, պահել է իր մոտ ու մի լավ դաս տվել: Տուժողը ոստիկանություն հայտարարություն է տվել, որ իրեն ծեծել են: Ռուդիկ Սարգսյանը իր հերթին ոստիկանությանը    պատճառաբանել է, թե սպիտակցի այդ երիտասարդը  օգտագործելով  իրենց ընտանիքին պատկանող մեքենաները, փչացրել է, խփել ու պարտքերի  տակ է գցել իրենց: Վաղը դատարանը կորոշի վերջինս խափանման միջոցը հարցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930