Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավադրական» հեքիաթ. ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները

Ապրիլ 19,2015 17:43

Եթե մարդն ունի որեւէ սեւեռուն գաղափար, ապա կարեւոր չէ՝  թե հատկապես որ հողի վրա է նա «խփնված»՝ «ռեժիմի դե՞մ», թե՞ «հանուն ռեժիմի» պայքարի, պուտինամոլությա՞ն, թե՞ հակապուտինականության, լեւոնականությա՞ն, թե՞ հակալեւոնականության, արեւմտամետությա՞ն, թե՞ ռուսամետության: Կարեւոր է, որ այդ սեւեռված մարդիկ ամենուր դավադրություն են տեսնում՝ այս բարդ աշխարհի համար փնտրելով պարզունակ բացատրություններ:

Երբ նման մարդիկ «բանավիճում են» իմ հետ՝ «յուղ ես վառում», «մթամ դու ինչ ես հասկանում» մակարդակի վրա, ես դա նորմալ եմ համարում, մարդն իր մտահորիզոնի շրջանակներում արտահայտում է իր զգացմունքները: Երբ այդպիսիները նման  «փաստարկներով»  դիմում են «Առավոտի» հեղինակներին, դա էլ է բնականոն: Ինձ մտահոգում են ոչ թե բուն հերյուրանքներ, այլ դրանց «դավադրական» ուղղվածությունը: Օրինակ, Պուտինի երկրպագուները պարբերաբար մեղադրում են մեզ իմպերիալիստական Արեւմուտքի պատվերը կատարելու մեջ: Էականը, կրկնեմ, սուտը չէ, այլ՝ այն թյուր կարծիքը, իբր Արեւմուտքին կամ Ռուսաստանին շատ է հետաքրքրում, թե ինչ է գրում հայաստանյան թերթերից մեկը:

Բայց հայկական «դավադրության տեսության» բարձրակետն է պնդումը (որը նույնպես, հավանաբար, «հյուսիսային» ծագում ունի), թե ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները: Նախ՝ հօգուտ դրա չի բերվում ոչ մի լուրջ պատմական վկայություն՝ խոսքը գիտական փաստերի, ոչ թե թերթային հոդվածների մասին է: Երկրորդ՝  նման մերկապարանոց պնդումները իզուր տեղը ազգերի մեջ թշնամանք են սերմանում:

Որեւէ էթնոսի (նաեւ թուրքերի) հասցեին նման մեղադրանքները, ինձ թվում է, սխալ են թե՛ գիտական եւ թե՛ քաղաքական առումով: Ցեղասպանությունը կազմակերպել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունը՝ Գերմանիայի կառավարության անմիջական աջակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունների անտարբերության պայմաններում: Թուրքիայի հետագա կառավարությունները (նաեւ այսօրվանը), ժխտելով ցեղասպանության փաստը, իրենց վրա են վերցնում հանցագործության պատասխանատվությունը: Հենց նրանց էլ պետք է ուղղված լինեն մեր պահանջները: Որեւէ ազգից պատիվ պահանջելը մանկամտություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (35)

Պատասխանել

  1. Հարգելի հեղինակ, իսկ ոնց էիք ուզում, որ բոլորը մի երգ երգեին?: Էդպես չի լինում: Ինչպես աշխարհն է բազմազան, էդպես էլ արտահայտված կարծիքները, այդ թվում հայաստանում և այդ թվում Ձերը: Այն իրատեսական է, և Դուք չեք դրա հեղինակը: Ամեն միտք կամ գաղափար ունի իր քաղաքական և տնտեսական հենքը և կապրի այնքան, քանի դրանք կան:Կամ էլ կդառնա լեգենդ, ինչպես վերը որոշ թվարկած վարկածներ:

  2. Hayk says:

    Պ. Աբրահամյան, Ձեզնից բացի, ոչ մեկը չի շահարկում հրեաների թեման: Ես օրը 25 ժամ կարդում եմ, նման ապուշություն Ցեղասպանության մասին ոչ մի տեղ գրված չկա: Ենթադրենք, թե մի տեղից մի կես բառ լսել եք, պիտի անպայման տպագրեք??… Հիմա ով է ատելություն տարածողը?(((((((((: Ամենասևեռուն մտածելակերպով հե՛նց Ձեր լրագիրն է փայլում:

  3. Hayk says:

    Неудобный коммент?

  4. Հրանտ Պապիկյան says:

    Հենց երեկ նման մի բացահայտում էլ անում էր մեր առանց այն էլ զզվելի ՛՛քաղաքական դաշտի՛՛ իմ կարծիքով ամենաանդուր դեմքերից մեկը՝ Գուրգեն Եղիազարյանը: Պարզվում է եղեռնը ոչ թե թուրքերի, այլ հրեաների արածն է: Նա ասում էր որ մենք պարտավոր ենք վեր հանել այդ փաստը, որը ըստ նրա՝ բոլորն էլ գիտեն, բայց քողարկում են…
    Որտեղից գիտեմ?? ՛՛Առավոտի էջում եմ կարդացել: Արդյոք չե՞ք գտնում, որ Առավոտում հրապարակված նման բարբաջանքը միջին մտահորիզոնով մարդուն իրոք կարող է ապակողմնորոշել…
    Լավ, ասենք թե իրոք հայտնի է, որ երիտթուրքերի ղեկավար կազմի մեծ մասը հավատափոխ հրեաներ են եղել: Բայց մենք հո թուրք ժողովրդի՞ց պահանջներ չունենք, այլ Թուրքիա պետությունից, որը այդ մարդիկ ղեկավարել են, և որի բանակը իրագործել է կոտորածներ:
    Նման մի բարբաջանք էլ էլի Առավոտում նախորդ օրը կարդացի: Այս անգամ իր մտքի գոհարներն էր մեզ հրամցնում մի ոչ պակաս անդուր (էլի իմ սուբյեկտիվ կարծիքով), բայց մի քիչ էլ իմ կարծիքով ծիծաղելի քաղաքական այր՝ Վարդան Հարությունյանը: Նա ասում էր, որ ցեղասպանությունը այդպես էլ չի ընդունվի, քանի որ մենք ԵՏՄ ենք գնում))))) Եթե մենք շալվար ենք հագել, ուրեմն պետք է գնանք դեպի եվրոպա, և այնժամ բոլորս կտեսնենք, որ ամենաշատը 50 տարի հետո արդեն այսպես մուրացկանի պես չենք խնդրի աշխարհին, քանի որ ճանաչված կլինի ցեղասպանությունը… համարյա բառացի եմ կրկնում))))
    Լավ, չմեկնաբանեմ այս մտքերը, բայց պետք է հասկանանք, որ սա այն հարցը չէ, որ ամեն տեղից վերկացող դրա հաշվին իրեն փիար անի, կամ ինչ որ նեղ նպատակներ սպասարկի, դրանով շեղելով մարդկանց համախմբված ու միասնական պայքարից:
    Միգուցե պետք չէ՞, որ ամեն մեկի գլխում ծագած ՛՛միտք՛՛ հրապարակեիք: Փոխարենը չէին հրապարակվել միայն այդ երկուսի տակ գրված իմ մեկնաբանությունները, չնայած ես անհատապես սույն վերլուծաբաններին չէի վիրավորել, այլ ընդհանուր առմամբ՝ նման մարդկանց:
    Դե լավ, ասենք ԵՏՄ-ի պահով՝ կարծես հասկանում եմ… բայց հրեաներին էլ կպնեն? )))

    • Գալուստ Ենոքյան says:

      «բայց մի քիչ էլ իմ կարծիքով ծիծաղելի քաղաքական այր՝ Վարդան Հարությունյանը:»
      Իհարկէ նա ծիծաղելի է քէզ համար, որովհետեվ քո նմանները ԿԳԲ ից նրան տարիներ առաջ, շարունակելով քո պապիկների ավանդույթները, նրան աքսորել էին Սիբիրները, իրհամոզմունքների համար…որի պատճառով նրա ընտանիքը մեծ կորուստներ էր կրել: այդ քո համար «ծիծաղելի այրը» հայ մեծանուն պատմաբան է, գիտական աստիճանով եվ բարձրաքույն հաստատությունների պրոֆէսոր…: Հիմնարկում ուր մի ժամանակ աշխատում էի, ասում էին որ միակ Մարդը, որ իրավունք ունի գլուխը բարձր ման գալու դա Վարդան Հարությունյանն է…

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գոնե գիտի՞ հայ ազգը, թե կոնկրետ ի՛նչ է պահանջում: 1915-ին ՀՀ՝ որպես երկիր ու միջազգային իրավունքի սուբյեկտ, սկի չկար էլ:

    Կոնկրետ ի՛նչ պիտի հատուցվի և ու՞մ: Ո՞վ պիտի որոշի այս հնարավոր հատուցումը և ո՞ր իրավակա՛ն հիմքով: Ա՛յս առումով համարյա ոչինչ չի արվում. բայց հենց սա է ամենակարևորը: Այդ անմոռուկատենդից ու Թուրքիայի դրոշ վառելուց բան փոխվելու՞ է:

  6. Hayk says:

    Г. Абрамян, если у Вас такая жесткая цензура, нечего притворяться честным! Почему стерли мой коммент? Там не было ничего оскорбительного!

  7. Գալուստ Ենոքյան says:

    «Որեւէ էթնոսի (նաեւ թուրքերի) հասցեին նման մեղադրանքները, ինձ թվում է, սխալ են թե՛ գիտական եւ թե՛ քաղաքական առումով: Ցեղասպանությունը կազմակերպել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունը՝ Գերմանիայի կառավարության անմիջական աջակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունների անտարբերության պայմաններում:»

    Համաձայն եմ Արամի հետ եվ հատկապես կուզեի ընդգծել «ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բառը որը ամենամեծ չարիքն է դարձել ոչ միայն մեր, հայերիս համար, այլեվ ողջ մարդկության գոյության համար…Կուզեի ընդգծել որ ինչպես թուրք քաղքենին կացնահարում էր հային , որ նրա ինչքը, տունը հողը սեփականացնի…նույնը այսօր տեղի է ունենում մեր Հայրենիքում…ՔԱՂՔԵՆԻՆ այսօր նույնն է իրականացնում … իսկ մենք բոլորս բերաններս ջուր առած նայում ենք…լռում ենք երբ մեր նվիրյալներին բանտարկում են…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստ, հոդվածում մի ճիշտ միտք էլ կար՝ սևեռված մարդկանց մասին…
      Չե՞ք նկատում, որ արդեն նմանվում եք քննությանը միայն ոջիլի թեման իմացող այն ուսանողին՝ հայտնի անեկդոտից:
      Բացի դրանից, այդ ամպագոռգոռ ՄԵՐ…, ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ… ասելով ի՞նչ նկատի ունեք, Ամերիկան? Այդքան սրտացավ եք, եկեք ՁԵՐ հայրենիք և ինքներդ պայքարեք ձեզ գիշերները քնից զրկող ՌԵԺԻՄԻ դեմ, այլ ոչ թե հեռվից շախ տվեք ու…: Դա բերանը ջուր առնելուց ավելի անազնիվ է:

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Հրանտ, ես ընդունում եմ որ վախկոտ եմ եվ քաղքենի, որ եէ քեզ նման իշխնության «ներկայացուցիչները» սովետի ժամանակ «կանչել» էին իրենց գրասենյակը ասելով «արա, հլըարի ստե…» որոշեցի որ այդ երկիրը սովետական պիտի լքեմ…, ինչ վերաբերում է «սեվեռուն» գաղափարին…ավելի լավ կլինի աչքերդ սեվեռես քո նախագահի, նրա եղբայրների դեմքերին, փորձես «ինտելեկտի» նշույլ գտնես…նույնը արա քո սիրելի ԿԳԲ իստ Պուտինի, որը Սոբչակի ժամանակ արդեն հատնի էր իր «թալանչիությամբ»…
        Ես հպարտ եմ որ Չուգասզյան եղբայրները ժամանակին չեն հետեվել իմ նման վախկոտին, եվ քո նման որոշ պետական հիմնարկություններ չեն ներկայացնում յայլ իրենց նմիրել են ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ գործի…իսկ դու ծառայում ես շմայսներին,թոխմախի …

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Հրանտ հետեվյալ սայթն էլ ձեր տղերքի անցյալից…
        https://nicshe2003.livejournal.com/903902.html

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Հրանտ, ընդունում եմ որ վախկոտ եմ ու քաղքենի, որ վախեցա ձեր օրգանների խիզախ տղեքից , երբ սովետի ժամանակ «կանչել» էին … «արա հլը արի ստե…» ասելով …որոշեցի հեռանալ ձեզանից, սովետից…բայց հիմա էլի սովետ եք սարքել ձեր շմայսներով, լֆիկներով, որոնց դու էդքան «սեվեռված» ծառայում ես…ուրախությանդ չափ չկա…երեվի միքանի լումա քեզ էլ է հասել…սակայն ես , վախկոտս ինձ հպարտ եմ զգում, որ Հայաստանում այսօր շմայսներին ծառայողներից բացի կան Չուգասզյան եղբայրների, Ժիրոի նման մարդիկ, որ չեն ընկրկել ու մեկ ա, հաղթանակը իրենցն ա ու մերը, ինչքան էլ որ ձեր հարազատ Պուտինիով մեր ժողովրդին սպառնաք…

        • Հրանտ Պապիկյան says:

          Է չվախենայիր, Գալուստ ջան, գնայիր տեսնեիր ինչ են ասում, վռազ փախել ես որ ին՞չ..))))
          Կամ ինչն է քեզ հիմա խանգարում գաս քո լուման ներդնես էդ ՛՛սրբազան պայքարին՛՛: Վախենում ես Ժիրոյի ճանապարհի՞ց, դու էլ Նիկոլ կամ Զարուհի ՛՛աշխատի՛՛…

        • Հրանտ Պապիկյան says:

          Հա, մի բան էլ ասեմ քեզ՝ սևեռված ու հաճախ հենց դրանով իսկ ծիծաղելի մարդկանց մասին: Ես երբեք լուրջ չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր մեկնումեկի անունը փոքրատառով գրելով, կամ հայհոյախառն մակագրություն գրելով՝ կարծում են թե դրանով մեծ հերոսություն են արել: Շատ կարևոր է Փաստարկներով և տրամաբանական վերլուծությամբ հիմնավորել, թե ինչու ես այս կամ այն մարդուն կամ երևույթը վատը համարում: Ընդ որում դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ դա է քննարկվող թեման, այլ ոչ թե պատեհ – անպատեհ անցում կատարել դեպի այդ թեման՝ սևեռվելով դրա վրա…
          Օրինակ ես մի մոխրաման ունեմ, որի հատակին Աթաթուրքի նկարն է տպած: Նկարը իմ ՖԲ էջում է, կարող ես նայել: Բայց ամեն օր Աթաթուրքի ճակատին սիգարետս հանգցնելով ես չեմ համարում, թե դրանով ես պայքարում եմ թուրքերի դեմ, կամ դրանով ավելի հայրենասեր եմ դառնում, և այլն: Հակառակ դեպքում ես շատ ծիծաղելի մարդ կլինեի… ոնց ուզում ես՝ հասկացիր

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Հրանտ, մի հատ կարեվոր փաստարկներով ու տրամաբանական վերլուծություններով բացատրի թե ինչու է քո Նախագահ կոչվածը իրեն շրջապատել Շմայսներով , Լֆիկներով ու քո խառվածքով Սուրիկ Խաչատրյաններով: Ինչու եք ուզում «օդը» մաքրեք էդ երկրում ու տասնյակ հազարավոր մարկանց վռնդում եք Հայաստանից,ամեն շաբաթ, ոնց որ դու Արսենին էիր ասում օդը մաքրի, ինձ էլ ասում ես վերադարձի պայքարի:…դու ինչ ով ես պայքարում էդ Շմայսների ու թախմախի Մհերների դեմ:Դու ոնց որ այլ մոլորակային լինես…ինչու եք բանտարկել Ժիրոին, Գարեգինին, վախենում էք իրենցից չէ …ես էլ քո նմաններից եմ վախենում ,որ մոխրակալով հայրենասիրություն է խաղում, եվ ամենասիրած սպորտը, մարդկանց բանտերում խոշտանգելն ա: Քո հերոսը շպիոն Պուտինն ա, իմ հերոսն էլ խաաղասեր Գանդի ա, էսոր էլ Գարեգին Չուքասզյանն ա, Ժիրոն ա, որ ձեր ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ են ելել…քեզ համար Սովետը հրաշալի երկիր էր, բախտդ բերել ա էս քո Նախգահը նոր Սովետ ա կառուցել Հայաստանում, իրա ու քո նմանների համար, որ գլուխ ծռելով «վերեվ բարձրանաք»…Շմայսի աչքը լույս:

          • Հրանտ Պապիկյան says:

            Լավ, լավ… չես ուզում՝ մի վերադարձիր))))))

  8. Delea Organizacion says:

    Եթե մի քիչ պատմությունին մոտ լինեիր ապա նման բան «Բայց հայկական «դավադրության տեսության» բարձրակետն է պնդումը (որը նույնպես, հավանաբար, «հյուսիսային» ծագում ունի), թե ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները» չէիր գրի:
    Հայոց Ցեղասպանություն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1915-1923 թվականների զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։
    Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշան,երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Հեռագրակապի` ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.` Մեծ վեզիր (վարչապետ): Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաև որպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ :

  9. ՀՀ քաղաքացի says:

    Բայց կան բաներ, որ չես կարող չնկատել` օրինակ Ցեղասպանության կազմակերպիչների հրեական ծագումը, ԱՆՏԱՐԲԵՐ Անգլիայի այդ օրերին հրեա վարչապետ ունենալը եւ հրեական ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ:

  10. Արմեն says:

    Տպավորւթյուն է ստեղծվւմ վերը նշված գրառումներից, կարծես, սիոնի հավաքում լինես: Կեցե’ք , կամ իրոք հավաքված են խառնածին անձիք,կամ մյուսը` հրթական խառնաշփոթը ձեզ հատուկ ձեռագրով: Նաի’ր – թերհավատներին խորհուրդ է տրվում <>, <>: Հուսամ կբավարարի, ձեր թերհավատ գլուխներին: Պարոնայք` կարծեմ պիտի համաձայնեք, որ ասեմ ոչինչ չի փոխվել երեկվա և այսօրվա աշխարհում, ո’չ գործելակերպը, ո’չ էլ էությունը, թե’ թու~րքի, թե’ հրեաի … Ասացե’ք` Աբրահամ~ յան Արամ, գուցե ասեք կամ ճամարտակեք, այդ նույն հրեաի դավադիր ձեռքը չե, որ զենք է վաճառում այսօր մեզ թշնամի պետությանը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ոչ, բարեկամ ռուսի ձեռքն է:

    • Գալուստ Ենոքյան says:

      Չէ Արմեն, ես չեղավ յա ըտենց բան ոնց կարելի ա ասել, պարոն Հրանտի ներկայությամբ, ուրեմն Պուտինն էլ ա հրյա, ոնց կլնի ըտենց… հաասենք ինքը Ալիեվին հարգում աշ մի բան արել ա, հետո…

  11. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք, հարգելի մոդեռատոր, կարծես կրկնել եմ երկրոդ …Պարոն Հրանտ, այո վախկոտ եմ

  12. Տիգրան says:

    Ցեղասպանությունը կազմակերպել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունը՝ Գերմանիայի կառավարության անմիջական աջակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունների անտարբերության պայմաններում:

    Ենթադրենք, թե հենց այդպես էլ եղել է: Բայց ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար:
    Այ, թե կարող եք, սա ասեք:

  13. Ruben says:

    Политические деятели Османской империи:
    Газазян, Акоп — министр финансов Османской империи
    Грант Дуз Бей — посол Османской империи в Италии (1900—1907)
    Карапет-Артин Давид Паша — посол Османской империи в Австрии (1856—1857), губернатор Ливана (1861), министр внутренних дел (1868)
    Мардикян, Оскан — министр коммуникации Османской империи (1913)
    Манук-бей — турецкий государственный деятель армянского происхождения
    Норатункян, Габриэль — министр иностранных дел Османской империи (1912)
    Саак Абро — генеральный секретарь Министерства международных отношений Османской империи
    Саркис Оганнес Паша — генеральный секретарь Министерства иностранных дел (1871), министр финансов (1897)
    Синопян, Григор — министр внутренних дел Османской империи
    Тиран Алексан Бей — посол Османской империи в Бельгии (1862)
    Эдуард Зограб Эфенди — посол Османской империи в Англии (1838—1839)

  14. Սրսեն says:

    «Սխալը» եթե կարելի է այդպես ասել, այն է, որ մարդուն նայում եք ազգային պատկանելիության տեսակետից…
    Եթե նույնիսկ կազմակերպիչներ մեջ եղել ինչ-որ այլ ազգերի ներկայացուցիչներ՝ դա չի նշանակում, որ պատասխանատվությունը այդ ազգի վրա է, կարևորը որ «գաղափարի» համար է արվել…
    Ազգությունը՝ կենցաղային սպառման հեքիաթ է, որոշակի մակարդակից սկսած, այն դադարում է հաշվի առնվել…
    Եթե ենթադրենք, որ տվյալ ազգության ներկայացուչի համար պատասխանատու էր ամբողջ ազգը ուրեմն՝ Ստալինը վրացի էր, Հիտլերը ավստրացի, Միկոյանը՝ հայ, (Սարկոզին էլ՝ հունգարացի..)))..)…

    • Սրսեն says:

      P. S. Որպեսզի ավելի պարզ լինի հրեաների՝ որպես ազգ «մեղքը» ցեղասպանության մեջ, փորձում ենք պատասխանել հետևյալ հարցին.
      Ինչ շահեց հրեա ազգը ցեղասպանությունից?
      Եվ տեսնում ենք՝ որ պատասխանելու ոչինչ չկա…
      Ւսկ եթե տամ, «ինչ շահեց Թուրքիան ցեղասպանությունից?» հարցը՝ մի ամբողջ գիրք կարելի է գրել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930