Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մկրտչյան. «Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական ձեռագիրը ամենուրեք նույնն է եղել»

Ապրիլ 19,2015 21:37

«Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գիրքը կազմած եւ հրապարակության պատրաստած Արթուր Մկրտչյանը այսօր կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով զեյթունցի Մելքոն Մանուկյանի պատմությունը՝ հիշեց նրա հուշագրից մի տող, ըստ որի նրան եւ արաբական ցեղերի մոտ ապաստան գտած հայերին թվացել էր, թե աշխարհում հայ այլեւս գոյություն չունի «որովհետեւ մեր աչքերը տեսան, որ բոլորը կոտորվեցին»:скачанные файлы (85)

«Իհարկե, կարդալով հուշագրությունները, դուք նմանություններ կգտնեք տարբեր գրքերում: Ես ինքս այս ընթացքում ուսումնասիրել եմ տարբեր հուշագրություններ: Եվ դա բնական է, որովհետեւ թուրքական ձեռագիրը նույնն էր, նրանք նույն կերպ էին վարվում բոլոր քարավանների հետ եւ շատ նկարագրություններ իսկապես համընկնում են: Իսկ հետագան արդեն այնպիսին է, ինչպիսին այս մարդու ոդիսականը», – ասաց Արթուր Մկրտչյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930