Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչներին

Ապրիլ 20,2015 18:50

Ապրիլի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունն ու բարձր գնահատեց գործընկերության արդյունքները:

Ոստիկանության պետի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և ոստիկանության ու «ԱՐՄԵՆԻԱ Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ի միջև համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն պարգևատրվեց  «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը՝ Ոստիկանության պատվոգրով, ընկերության ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանը՝ հուշանվեր ժամացույցով:

200415pargev_06

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգևատրվեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության ու գնահատման համար և հավաստիացրին, որ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930