Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձաններին հատկացվող պետական միջոցները քամուն են տալիս. «Ժողովուրդ»

Ապրիլ 21,2015 11:12

«2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այս տարի մշակույթի ոլորտին հատկացվել է՝ «Մշակութային ծառայություններ»՝ 15 միլիարդ 539 միլիոն 777 հազար դրամ, որից «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով՝ 300 միլիոն դրամ (21 հուշարձանի համար), այն կազմում է մշակույթի ոլորտի ընդհանուր բյուջեի 1.9 %-ը։ Բացի այն, որ սա հուշարձանների պահպանության գործի համար չնչին մի գումար է, դեռեւս պարզ չէ՝ դա իր նպատակին ծառայելու է, թե ոչ։

Եթե ուսումնասիրելու լինենք այն հուշարձանների ցանկը, որոնք ամրակալվելու, նորոգվելու եւ վերականգնվելու են 2015-ի համապատասխան ծրագրով, դրանց թվում կտեսնենք, օրինակ, Քոբայրավանքը, որի վերականգնողական աշխատանքների հետ կապված Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում կոպտագույն խախտումներ էր հայտնաբերել։ Մասնավորապես, 321 միլիոն դրամ էր հատկացվել այն ընկերությանը, որը պետք է զբաղվեր Քոբայրավանքի ու Հնեավանքի վերականգնողական աշխատանքներով, սակայն արդյունքում հայտնաբերվել էր 57 միլիոն դրամի փաստաթղթերով ուղղակի չհիմնավորված ծախս, կատարված աշխատանքն էլ անարդյունավետ էր գնահատվել։ ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար 2014-ի պետական բյուջեից եւս հատկացվել է 17 միլիոն դրամ, եւ հետաքրքիր է, որ դեռ 2015-ին էլ նախատեսված է տրամադրել 18 միլիոն դրամ։ Բանից պարզվում է, որ տարիներ շարունակ հուշարձանի վերականգնման համար տրվում են գումարներ, որոնք կամ չեն ծառայում իրենց հիմնական նպատակին եւ գրպանվում են, կամ էլ չեն բավականացնում։ Եվ այսքանից հետո էլ դեռ վերականգնման աշխատանքները ոչ արդյունավետ են եւ կատարվում են խայտառակ վատ որակով:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930