Լրահոս
Օրվա լրահոսը

Փեհլիվանյանը կմտածի Հայաստանում գլխավոր դիրիժոր լինելու մասին

Ապրիլ 21,2015 13:45

«Առավոտն» այս օրերին Երեւանում գտնվող աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանից հետաքրքրվեց՝ երբեւէ չի՞ մտածել Հայաստանում էլ ունենալ իր մշտական ներկայությունը որեւէ նվագախմբում՝ գլխավոր դիրիժորի կարգավիճակով: Երաժիշտը տարակուսանքով պատասխանեց, որ բոլոր տեղերն արդեն զբաղված են: Երբ կատակեցինք, թե գլխավոր դիրիժորի պաշտոնը կաթողիկոսական աթոռ չէ, եւ ի վերջո բոլոր երկրներում էլ կան հրավիրյալ գլխավոր դիրիժորներ, Ջորջ Փեհլիվանյանը փոքր-ինչ մտորելուց հետո ասաց, որ նման հարցերը համապատասխան պաշտոնական խողովակներով են կարգավորվում, եւ առաջարկի դեպքում ինքը դեմ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել լայնամասշտաբ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսօր, հայ օպերային արվեստին անհրաժեշտ է Գլյուկի նման օպերային ռեֆորմատոր, որը հայ կոմպոզիտորների հետ համագործակցելով, հիմք դնի նոր հայկական ազգային օպերային ժանրին … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930