Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբ` Ռուսաստանի խոշոր քաղաքներում

Ապրիլ 21,2015 14:33

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի Համառուսաստանյան հանձնաժողովի ծրագրի շրջանակում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակիցների քանակը գնալով զգալի ավելանում է:

Հայ երիտասարդությունը որոշել է հետ չմնալ ժամանակից և իր միջոցառումների համար օգտագործել ժամանակակից ձևեր: «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը» «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգում անցկացրեց «Անմահ հոգիներ» ձեռնարկը, որի ժամանակ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի բաց թողնվեցին 1500 օդապարիկներ: Դրանցից յուրաքանչյուրը կրում էր լուսացուցիչ, որոնք միացնելուց հետո սկսում էին թարթել: Եվ երբ օդապարիկը գտնվում էր երկնքում, իբրև կենդանի օրգանիզմ լույս էր արձակում: Հենց դրա համար էլ օդապարիկները խորհրդանշում էին նրանց անմահ հոգիները, ովքեր զոհվել են Ցեղասպանության ժամանակ:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, «Անմահ հոգիներ» ձեռնարկի անցկացումը վկայեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները դահլիճներից դուրս են գալիս հրապարակներ և ավելի են գրավում հեռուստաընկերությունների ու այլ ԶԼՄ-ների ուշադրությունը:

Մոսկվայում տեղի ունեցած ֆլեշ-մոբին զուգահեռ, նմանօրինակ ձեռնարկներ տեղի ունեցան նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Երեկոյան ուղիղ ժամը 19:15–ին, ինչը խորհրդանշում է 1915 թվականը, դուդուկի հուզիչ մեղեդու ուղեկցությամբ երկինք բարձրացան հազարավոր սպիտակ օդապարիկներ:

 

Էդվարդ Սախինով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930