Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանությունների զոհերի հիշատակը (Տեսանյութ)

Ապրիլ 21,2015 20:54

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում քննարկվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հասցրած մարդկային վնասները:

Պատվիրակները դատապարտեցին ահաբեկչական այս խմբավորման գործողությունները: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը դատապարտեց ահաբեկչական գործողությունները, հատկապես Սիրիայում, մասնավորապես հայկական համայնքի նկատմամբ կատարվածը, եզդիների ցեղասպանությունը:

Լևոն Զուրաբյանը հիշատակեց բոլոր ցեղասպանությունները՝ կատարված մարդկության նկատմամբ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի, Բոսնիայի ցեղասպանությունները, Հոլոքոստը:  Այնուհետև առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:

Առաջարկությունն ընդունվեց, և ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930