Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու սպանության գործով հարցաքննվում են կոլեգաներն ու պարտքերի ցուցակում առկա անձիք

Ապրիլ 21,2015 22:10

Գյումրիում Տեքստիլագործների թաղամասում մոր ու աղջկա՝ 90-ամյա Քնարիկ եւ 51-ամյա Ալվարդ Շահումյանների դաժան սպանության գործով դեռ կասկածյալներ չկան: Քննիչներն այսօր  եղել  են Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղում, որտեղ Ալվարդը աշխատել է որպես հավաքարար ու հարցաքննել նրա գործընկերներին:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցին Ալվարդ Շահումյանի գործընկերները, իրավապահները նշել են, որ արագ բացահայտելու են հանցագործությունը. սա ՀՀ ոստիկանապետի հրահանգն է: Վերջիններս, ըստ մեր տեղեկությունների, հարցաքննում են Շահումյանների պարտքերի ցուցակում հայտնված յուրաքանչյուր մեկին:

Հիշեցնենք, որ ոստիկանները նրանց բնակարանից պարտքերի ցուցակ են հայտնաբերել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ նրանք տոկոսով փող են տալիս: Ոստիկանների բնութագրմամբ, պարտքերի  ցուցակը բավական ընդարձակ է ու խրթին, այստեղ շատ են ջնջումները: Մարդկանց անուն-ազգանունները, որոնց, ամենայն հավանականությամբ, տոկոսով գումար են տվել Շահումյաները, գրված են անկանոն, խառը եւ նշված չէ ամիս-ամսաթիվ, թե երբ գումարը տվեցին, երբ վերադարձրեցին: Սա, բնականաբար, դժվարացնում է քննչական գործողությունները, այդուհանդերձ, ցուցակում առկա յուրաքանչյուր ոք հարցաքննվում է:

Շենքի բնակիչներն արդեն իսկ հարցաքննվել են, հարեւանների ասելով, նրանցից շատերը վկայություն են տվել այն մասին, թե ո՞վ է ելումուտ արել իրենց մուտք, տեսե՞լ են արդյոք անծանոթ դեմքեր, ովքե՞ր են դեպքի օրը բարձրացել 3-րդ հարկ, որտեղ ապրել են մայր ու դուստր:

Նշենք, որ այսօր Քնարիկ եւ Ալվարդ Շահումյաններին հուղարկավորել են Գյումրու Ավստրիական թաղամասի եկեղեցուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930