Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքը մեկնարկեց. «Այսօր ռեժիմին հեռացնելու գործընթացի սկիզբն է». (Տեսանյութ)

Ապրիլ 24,2015 18:50

«Այսօր այն օրն է, երբ դրվելու է այս ռեժիմին հեռացնելու գործընթացի սկիզբը»,-քիչ առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելով և այս կոչով Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում մեկնարկեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքի բանախոսներն իրենց ելույթներում նախ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, անմեղ զոհերի հիշատակին, այնուհետև խոսում ռեժիմի տապալման ծրագրերի մասին:

IMG_4502

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը հարթակից հայտարարեց. «Մենք բավարար հետևություններ չենք արել և բավարար բարձրության վրա չենք գտնվում ազգովի, քանի որ այսօր ապրում ենք այնպիսի հայրենիքում, որում երբեք չպետք է ապրեինք, որտեղ դանդաղ իրագործվում է սպիտակ ցեղասպանություն: Եթե մեզ չհաջողվի այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է այսօրվա ցեղասպանությունը և մեր դարավոր հակառակորդի թշնամու կիսատ թողած գործը հայանուն մարդկանց ձեռքով դառնալու է իրականություն: Եթե չկարողանանք կասեցնել այս իրավիճակը, մեզ չի հաջողելու վերստին նախաձեռնել հարյուր տարի առաջ իրականացված ցեղասպանության հետևանքները: Ահա այստեղ է պատասխանը այն հարցի, թե ինչու ռեժիմի հեռացման գործընթացի սկիզբը նշանակվել է ապրիլի 24-ին»:

Դառնալով ՀԽ կալանավորված անդամներին՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Այսօր մեր ընկերները ճաղերի հետևում լիցք են տալիս մեզ և մենք իրենցով լիցքավորված շարունակում ենք մեր վճռականությունը և հայտարարում ենք, որ մեր ընկերների ազատագրման համար պայքարը հասնելու է հաջողության և այլ հաջողությունների կողքին լինելու է այս ռեժիմի ձերբազատման գործընթացի առաջին ռեալ ձեռքբերումներից մեկը»:

Aravot.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանն հայտնեց, որ լինելու է խաղաղ հանրահավաք, որևէ անհնազանդության կոչ չի հնչելու և երթ չի լինելու: Իսկ վաղվանից մեկնարկելու են նստացույցերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930